Գլխավոր տեղեկություն
Համար
N 650
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2000-28.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.10/23(121)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.09.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2000 թվականի N 650
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 446 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 446 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 6-ի N 200 և հոկտեմբերի 1-ի N 620 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թվականի
սեպտեմբերի 26-ի N 650 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԵրԵՎանի քաղաքապետարանի

 

Քաղաքապետի աշխատակազմ

Արտաքին կապերի վարչություն

Առևտրի և սպասարկումների վարչություն

Առողջապահության վարչություն

Անշարժ գույքի կառավարման վարչություն

Բարեկարգման վարչություն

Բնապահպանության և գյուղատնտեսության վարչություն

Գործերի կառավարման վարչություն

Զբոսաշրջության վարչություն

Իրավաբանական վարչություն

Կոմունալ տնտեսության վարչություն

Կրթության վարչություն

Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն

Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչություն

Սոցիալական ապահովության վարչություն

Վերահսկողության վարչություն

Տեղեկատվության վարչություն

Տրանսպորտի վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Հաշվապահություն

Հատուկ բաժին

Նամակների և քաղաքացիների ընդունելության բաժին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.12.2001, N 836 28.01.2002, N 650
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան