ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 1996 թվականի N 534
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դատական փորձաքննությունների բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գործող մեթոդիկաների մշակման, համակարգման, մեթոդաբանական միասնականության ապահովման նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիան վերակառուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի կանոնադրությունը:
4. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնին հատկացնել համապատասխան տարածք:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի նյութատեխնիկական բազայի բարելավման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |