Basic information
Number
N 87
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.02.1998-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2000.03.24/5(103)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.02.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.02.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Ratification date
16.02.1998
Effective date
24.02.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
16 փետրվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 1998 թվականի N 87
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի N 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 28-ի «Պարենային ցորենի պետական պահուստի ձևավորման և օգտագործման մասին» N 34 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ պարենային ցորենի պետական պահուստը կարող է օգտագործվել զինված ուժերի և բնակչության կայուն հացամատակարարումն արտակարգ իրավիճակներում ապահովելու նպատակով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան