Գլխավոր տեղեկություն
Համար
N 147-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2006-09.10.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.09/12(467) Հոդ.282
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2006 թվականի N 147-Ն

ԱՌԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՎԱԳ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 110-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել առանց բարձրագույն կրթության` Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողների որակավորման դրական արդյունքների դեպքում նրանց ավելի բարձր պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 16
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 9-ի N 147-Ն որոշման

Կ Ա Ր Գ  Ե Վ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

ԱՌԱՆՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՎԱԳ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում են առանց բարձրագույն կրթության` Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողների որակավորման դրական արդյունքների դեպքում նրանց այդ խմբերում ավելի բարձր պաշտոնի նշանակելու հետ կապված հարաբերությունները:

2. Առանց բարձրագույն կրթության` համակարգի ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայության ծառայողները որակավորման դրական արդյունքների դեպքում կարող են այդ խմբերում նշանակվել ավելի բարձր պաշտոնի, եթե բավարարում են հետևյալ պայմանները`

ա) ծառայողական պարտականությունները կատարելիս` ցույց են տվել մասնագիտական խոր իմացություն,

բ) ունեն կազմակերպչական ունակություն,

գ) ունեն 10 տարվա աշխատանքային փորձ,

դ) զբաղեցրած պաշտոնում աշխատել են ոչ պակաս, քան 5 տարի: 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 147-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան