ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
11. 04 1996 Թ.
թիվ 141 ՀՐԱՄԱՆՈՎ
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10 ԱՊՐԻԼԻ 1996 Թ.
թիվ 17-2/8
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՔՆԱՐԺԵՔԻ ՄԵՋ ՄՏՑՎՈՂ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 69 ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 1996 թվականի փետրվարի 29-ի «Անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու համար փոխհատուցումների և ներկայացուցչական ծախսերի նորմաներ և նորմատիվներ սահմանելու մասին» թիվ 69 որոշման 2-րդ կետը և ՀՀ կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի «ՀՀ տարածքում գործող ձեռնարկությունների արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի ու շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» թիվ 238 որոշմամբ հաստատված հիմնական դրույթների 14-րդ կետը կիրարկելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը սահմանում է.
1. ՀՀ ձեռնարկություններում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքում ներառվող ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը սահմանվում է հաշվետու տարվա արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված հասույթի 0,5 տոկոսի չափով (46 «Արտադրանքի) աշխատանքների, ծառայությունների) իրացում» հաշվի կրեդիտային շրջանառությունից):
2. Հաշվետու տարվա ընթացքում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքում ներառվող ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը և այդ առավելագույն չափի սահմաններում ինքնարժեքի կազմում մտցվող փաստացի կատարված ներկայացուցչական ծախսերը հաշվառվում են տարվա սկզբից աճողական կարգով և ճշտվում միայն հաշվետու տարվա վերջում:
3. Հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում կատարված ներկայացուցչական ծախսերը ձևակերպվում են արտադրության, շրջանառության ծախքերի հաշվառման համապատասխան` 26 «Ընդհանուր տնտեսական ծախսեր», 44 «Շրջանառության ծախքեր» հաշիվների դեբետով և 71 «Հաշվարկներ հաշվետու անձանց հետ», 76 «Հաշվարկներ դեբիտորների և կրեդիտորների հետ» հաշիվների կրեդիտով:
4. Հաշվետու տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս) վերջում դրանց համար սահմանված ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը գերազանցող գումարը դուրս է գրվում արտադրության, շրջանառության ծախքերի հաշվառման, 26 «Ընդհանուր տնտեսական ծախսեր», 44 «Շրջանառության ծախքեր» հաշիվներից և որպես գալիք ժամանակաշրջանի ծախսեր ձևակերպվում` 31 «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հաշվի համապատասխան ենթահաշվի դեբետով:
5. Հաշվետու տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի (եռամսյակ, կիսամյակ, 9 ամիս) վերջում դրանց համար սահմանված ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափի և արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի մեջ ներառված ծախսերի տարբերության գումարը դուրս է գրվում 31 «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հաշվից և դեբետագրվում է արտադրության, շրջանառության ծախքերի հաշվառման` 26 «Ընդհանուր տնտեսական ծախսեր», 44 «Շրջանառության ծախքեր» հաշիվներին:
6. Հաշվետու տարվա վերջում ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը գերազանցող գումարները դուրս են գրվում 31 «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հաշվից և որպես գերածախս ծածկվում են ձեռնարկության տրամադրության տակ մնացող շահույթի կամ նպատակային այլ մուտքերի` 81 «Շահույթի օգտագործում», 87 «Չբաշխված շահույթ», 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշիվների հաշվին:
Օրինակ.
1. 1996 թ. 1-ին եռամսյակում ձեռնարկության ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը կազմել է 150000 դրամ, իսկ փաստացի ծախսը` 220000 դրամ, 2-րդ եռամսյակում ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը կազմել է 150000 դրամ, փաստացի ծախսը` 100000 դրամ, 3-րդ եռամսյակում ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը կազմել է 80000 դրամ, իսկ փաստացի ծախսը` 90000 դրամ և 4-րդ եռամսյակում ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը կազմել է 120000 դրամ, իսկ փաստացի ծախսը` 140000 դրամ: 1-ին եռամսյակի ընթացքում փաստացի կատարված 220000 դրամ ներկայացուցչական ծախսը ձևակերպվում է արտադրության, շրջանառության ծախքերի հաշվառման` 26, 44 հաշիվների դեբետով և 71, 76 հաշիվների կրեդիտով, իսկ եռամսյակի վերջում ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափը գերազանցող 70000 դրամի (220000 դրամ-150000 դրամ = 70000 դրամ) չափով դեբետագրվում է 31 հաշիվը, կրեդիտագրվում` 26, 44 հաշիվները:
Երկրորդ եռամսյակի ընթացքում փաստացի կատարված 100000 դրամ ներկայացուցչական ծախսը ձևակերպվում է արտադրության, շրջանառության ծախքերի հաշվառման` 26, 44 հաշիվների դեբետով և 71, 76 հաշիվների կրեդիտով: Առաջին կիսամյակի համար հաշվարկված ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափի 300000 դրամի (150000 դրամ + 150000 դրամ = 300000 դրամ) և առաջին կիսամյակի ընթացքում արտադրության, շրջանառության ծախքերով ձևակերպված ներկայացուցչական 250000 դրամ (150000 դրամ + 100000 = 250000 դրամ) ծախսերի տարբերության չափով 50000 դրամը (300000 դրամ - 250000 դրամ = 50000 դրամ) դուրս է գրվում 31 հաշվից և դեբետագրվում 26, 44 հաշիվներին:
Երրորդ եռամսյակի ընթացքում փաստացի կատարված ներկայացուցչական 90000 դրամ ծախսը ձևակերպվում է արտադրության, շրջանառության ծախքերի հաշվառման` 26, 44 հաշիվների դեբետով և 71, 76 հաշիվների կրեդիտով:
9 ամսվա ընթացքում արտադրության, շրջանառության ծախքերով ձևակերպված ներկայացուցչական 390000 դրամի (150000 դրամ + 150000 դրամ + 90000 դրամ = 390000 դրամ) և 9 ամսվա համար հաշվարկված ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափի 380000 դրամ (150000 դրամ + 150000 դրամ + 80000 դրամ = 380000 դրամ) ծախքերի տարբերության 10000 դրամի (390000 դրամ - 380000 դրամ = 10000 դրամ)չափով դեբետագրվում է 31 հաշիվը, կրեդիտագրվում` 26, 44 հաշիվները:
Չորրորդ եռամսյակի ընթացքում փաստացի կատարված ներկայացուցչական 140.000 դրամ ծախսը ձևակերպվում է արտադրության շրջանառության ծախքերի հաշվառման` 26, 44 հաշիվների դեբետով և 71, 76 հաշիվների կրեդիտով:
Տարվա ընթացքում արտադրության, շրջանառության ծախքերով ձևակերպված ներկայացուցչական 520000 դրամ (150000 դրամ + 150000 դրամ + 80000 դրամ + 140000 դրամ = 520000 դրամ) և տարվա համար հաշվարկված ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափի 500000 դրամի (150000 դրամ + 150000 դրամ + 80000 դրամ + 120000 դրամ = 500000 դրամ) տարբերության 20000 դրամի (520000 դրամ -500000 դրամ = 20000 դրամ) չափով դեբետագրվում է 31 հաշիվը, կրեդիտագրվում` 26, 44 հաշիվները:
Հաշվետու տարվա արդյունքներով 31 հաշվի դեբետային մնացորդը կկազմի 50000 դրամ` այսինքն տարվա ընթացքում փաստացի կատարված 550000 դրամի ( 220000 դրամ + 100000 դրամ + 90000 դրամ + 140000 դրամ = 550000 դրամ) և ներկայացուցչական ծախսերի համար սահմանված առավելագույն չափի սահմաններում արտադրանքի, աշխատանքների ծառայությունների ինքնարժեքում ներառված 500000 դրամ (150000 դրամ + 150000 դրամ + 80000 դրամ + 120000 դրամ = 500000 դրամ) ծախսերի տարբերությունը: Այդ գումարի չափով տարեվերջում դեբետագրվում են 81, 87, 88 հաշիվները, կրեդիտագրվում` 31 հաշիվը, որպես հաշվետու տարում կատարված ներկայացուցչական ծախսերի գերածախս: Օրինակով բերված հաշվարկների համար հաշվապահական հաշվառման մեջ` ըստ հաշվետու ժամանակաշրջանների տրվում են հետևյալ ձևակերպումները.
I եռամսյակ
Դեբետ 26, 44 հաշիվներ |
|
220000 դրամ | |
Կրեդիտ 71, 76 հաշիվներ |
|
Դեբետ 31 հաշիվ |
|
70000 դրամ | |
Կրեդիտ 26, 44 հաշիվներ |
II եռամսյակ
Դեբետ 26, 44 հաշիվներ |
|
100000 դրամ | |
Կրեդիտ 71, 76 հաշիվներ |
|
Դեբետ 26, 44 հաշիվներ |
|
50000 դրամ | |
Կրեդիտ 31 հաշիվ |
III եռամսյակ
Դեբետ 26, 44 հաշիվներ |
|
90000 դրամ | |
Կրեդիտ 71, 76 հաշիվներ |
|
Դեբետ 31 հաշիվ |
|
10000 դրամ | |
Կրեդիտ 26, 44 հաշիվներ |
IV եռամսյակ
Դեբետ 26, 44 հաշիվներ |
|
140000 դրամ | |
Կրեդիտ 71, 76 հաշիվներ |
|
20000 դրամ | |
Դեբետ 31 հաշիվ |
|
Կրեդիտ 26, 44 հաշիվներ |
|
Դեբետ 81, 87, 88 հաշիվներ |
|
50000 դրամ | |
Կրեդիտ 31 հաշիվ |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
25.04.1996 թ.
պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960016