Գլխավոր տեղեկություն
Համար
N 126
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.03.15/6(72)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 1999 թվականի N 126

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 308 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասին» N 4 որոշման`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 308 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) որոշման վերնագիրը, 1-ին և 2-րդ կետերը, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագիրը և 1-ին կետը, ինչպես նաև որոշմամբ հաստատված կառուցվածքի վերնագիրը «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «կառավարությանն առընթեր» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետից և 5-րդ կետի «ժը» ենթակետից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին» բառերը.

գ) 4-րդ կետի «թ» ենթակետում «փրկարար» բառը փոխարինել «արագ արձագանքման» բառերով.

դ) 4-րդ կետի «ժ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության» բառերը.

ե) 5-րդ կետի «ժգ» ենթակետից հանել «փրկարարների» բառը.

զ) 9-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի» բառերը.

է) 10-րդ կետի «բ» ենթակետից հանել «դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հետ» բառերը.

ը) 10-րդ կետի «գ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի համաձայնությամբ» բառերը.

թ) 11-րդ կետից հանել «խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հետ: Գերատեսչության պետը միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ» բառերը.

ժ) 13-րդ կետի «ե» և «ը» ենթակետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի համաձայնությամբ» բառերը.

ժա) 18-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին և» ու «պետական կառավարման վերադաս մարմնին» բառերը.

ժբ) 22-րդ կետի երկրորդ պարբերությունում «արտակարգ իրավիճակների վարչության պետը» բառերը փոխարինել «սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետը» բառերով.

ժգ) 24-րդ կետից հանել «համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հետ» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան