ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 1996 թվականի N 395
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության ներդրումների խրախուսման և վարկերի օգտագործման վարչություն:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կառուցվածքի մասին» N 35 որոշման հավելվածում «Արտաքին կապերի վարչություն» տողից հետո ավելացնել «Ներդրումների խրախուսման և վարկերի օգտագործման վարչություն» տողը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |