ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 1996 թվականի N 383
քաղ. Երևան
ՀԵՌԱՎՈՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`
ա) 1992-1994 թվականներին հեռավոր արտասահման մեկնած և վերադարձի միջոցներ չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստան փոխադրելու հարցի լուծման նպատակով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում ստեղծել հանձնաժողովներ` դեսպանների գլխավորությամբ և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ներգրավմամբ.
բ) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ` պետական միջոցների հաշվին Հայաստան փոխադրման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվակազմը որոշելու, ինչպես նաև նշված հանձնաժողովների աշխատանքը կազմակերպելու համար:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստան փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցների հաշվին` փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և սույն որոշման 1-ին կետում նշված հանձնաժողովների կազմած ակտերի հիման վրա` հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից այդ ծախսերի հետագա փոխհատուցմամբ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախատեսել նշված ծախսերի փոխհատուցման կարգ` նկատի ունենալով դրանց առանձին հաշվառման իրականացումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար |
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.07.1997, N 283 | 10.08.1997, N 383 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|