Գլխավոր տեղեկություն
Համար
N 454
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.07.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.19/16(114)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2000 թվականի N 454
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման արդյունավետությունը բարձրացնելու և սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորումը ժամանակին իրականացնելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Երևանի քաղաքապետին և մարզպետներին`

ա) անհապաղ քննության առնել պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ համաձայնեցված չափերով 2000 թվականի հունիս ամսվա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով պարտավորությունների չկատարման պատճառները` առանձնացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորում չունենալու դեպքերը և մինչև 2000 թվականի հուլիսի 18-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ներկայացնել պատճառների վերլուծության մասին տեղեկանքները.

բ) ձեռնարկել համապատասխան միջոցներ նշված ընկերությունների պարտավորությունների չկատարման մեջ թերացած պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ և մինչև 2000 թվականի հուլիսի 18-ը դրա մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

գ) յուրաքանչյուր ամսվա առաջին հնգօրյակում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ համաձայնեցնել պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գումարների չափերը, անվերապահորեն ապահովել դրանց վճարումը և մինչև հաջորդող ամսվա 5-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել արդյունքների ու ձեռնարկված միջոցների մասին տեղեկանքը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, Երևանի քաղաքապետի և մարզպետների կողմից ներկայացված տեղեկանքների տվյալները համադրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա ցուցանիշների հետ և մինչև 2000 թվականի հուլիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան ֆինանսավորում չունենալու պատճառով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով պարտավորությունները չկատարելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ համատեղ հստակեցնել սպայական և շարքային զինծառայողների կենսաթոշակների վճարների մասով առաջացած պարտքերի մարման ու ընթացիկ վճարումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման ժամկետները և ապահովել ֆինանսավորումը.

գ) բավարարել պետական պատվեր կատարած առևտրային կազմակերպությունների` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով պարտավորությունները մարելու համար գումար տրամադրելու խնդրանքը` նրանց` վճարման ենթակա միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին`

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, Երևանի քաղաքապետի և մարզպետների կողմից ներկայացված տեղեկանքների տվյալները համադրել փաստացի կատարված վճարումների հետ և մինչև 2000 թվականի հուլիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել վերլուծություն` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով պարտավորությունների չկատարման պատճառների մասին:

4. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին` մինչև 2000 թվականի հուլիսի 21-ը հրավիրել կազմխորհրդակցություն և քննության առնել պետական ու պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից 2000 թվականի հունիս ամսվա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով պարտավորությունների չկատարման պատճառները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից ներկայացված կատարողական թերթերի հիման վրա նախատեսել յուրաքանչյուր պարտապան ապահովադրից ամսական բռնագանձման ենթակա գումարի չափ և մինչև հաջորդող ամսվա 5-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք ձեռնարկված միջոցների արդյունքների մասին:

6. Երևանի քաղաքապետին և մարզպետներին` կազմակերպել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից տրամադրված տեղեկանք-ցուցակներում ընդգրկված կենսաթոշակառուների հաշվառումը և 15-օրյա ժամկետում նշված ցուցակները վերադարձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին:

7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` մինչև 2000 թվականի օգոստոսի 5-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կենսաթոշակառուների հաշվառման արդյունքների մասին ամփոփ տեղեկանքը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան