Գլխավոր տեղեկություն
Համար
N 145
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 1996 թվականի N 145

քաղ. Երևան

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 261 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կանոնադրությունը հաստատելու մասին» N 261 որոշմամբ հաստատված կանոնադրության 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«50. Համալսարանը պետական ձեռնարկություն է, որն իրավասու է`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր, այդ թվում` օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց հետ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելու իր խնդիրներին ու նպատակներին համապատասխանող ձեռնարկություններ.

գ) սահմանված կարգով վարձակալության տալու իր գույքը և վարձակալելու գույք»:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան