Գլխավոր տեղեկություն
Համար
N 245
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.1996-30.04.1997)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.04.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 1996թ. N 245

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի առաջարկությունը և, հաշվի առնելով հանձնաժողովի անհատական կազմում տեղի ունեցած որոշակի փոփոխությունները, հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը, համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» N 414 որոշման 1-ին կետը և հավելվածը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
վարչապետ

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1996 թ.
ապրիլի 26-ի N 245 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ


Ռ. Բագոյան - ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվա- ծության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Դարբինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ֆ. Բադեյան - ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)
Գ. Շմավոնյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Ա. Շահնազարյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի առաջին տեղակալ
Ն. Մարտիրոսյան

-

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Լ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ի. Մարտիրոսյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ
Կ. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Կարապետյան - ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարի տեղակալ
Ա. Ալավերդյան - ՀՀ հարկային տեսչության պետի տեղակալ
Գ. Մելքումյան - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ
Ն. Հակոբյան - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ
Ի. Ծատուրյան - «Կանանց համահայկական միություն» կոորդինացիոն խորհրդի անդամ
Գ. Բոշյան - Հայաստանի Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար
Է. Խաչատրյան - «Ամերիկյան հայկական համագումարի» Երևանի գրասենյակի տնօրեն
Ռ. Քելեգյան - Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի «Հայ օգնության ֆոնդի» Երևանի գրասենյակի տնօրեն
Ա. Ղազարյան - Հայ բարեգործական ընդհանուր միության Երևանի գրասենյակի տնօրեն
Սեպուհ Վարդապետ Չուլճյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան
Մ. Տերտերյան - «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպության Երևանի գրասենյակի տնօրեն
Ա. Պետրոսյան - «Հայ օգնության միություն» Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի

Վ. Բարսեղյան

-

Հայաստանի ուսանողական հանրապետական խորհրդի անդամ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.04.1997, N 164 30.04.1997, N 245
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան