ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 1996 թվական N 211
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ-ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի`
1. Հայաստանի Հանրապետության նախարարների առաջին տեղակալների, վարչության պետ-նախարարների առաջին տեղակալների, Երևան քաղաքի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 37000 դրամ:
2. Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, վարչության պետ-նախարարների տեղակալների, Երևանի քաղաքապետի տեղակալի, մարզպետների տեղակալների, Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 35000 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների առաջին տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 34000 դրամ:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 30000 դրամ:
5. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների, քաղաքային, շրջանային, քաղաքի շրջանային դատախազների, տրանսպորտային դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 34000 դրամ:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» N 367 որոշման 2-րդ կետը:
7. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.02.1998, N 106 | 06.03.1998, N 211 | |
05.06.1996, N 338 | 05.06.1996, N 211 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|