ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 1996 թվականի N 130
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կառավարման կառուցվածքի կատարելագործման մասին» N 89 որոշման 2-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է քաղաքացիական ավիացիայի ճյուղի կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարին:
Վարչությունը պատասխանատվություն է կրում ճյուղում տիրող վիճակի և դրա հետագա զարգացման, գիտատեխնիկական զարգացման քաղաքականության, ոլորտում շուկայական հարաբերությունների անհրաժեշտ նախադրյալների ստեղծման ու սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:
Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2. Վարչության հիմնական խնդիրներն են`
ա) օդային փոխադրումների զարգացման պետական ծրագրերի մշակումն ու իրագործումը.
բ) ավիացիայի համակարգում գիտատեխնիկական զարգացման քաղաքականության իրականացումը.
գ) իր իրավասության սահմաններում` թռիչքների ապահովման համակարգերի և միջոցների, օդանավակայանների շահագործման միասնական նորմերի և կանոնների մշակումն ու սահմանումը.
դ) թռիչքների անվտանգության նորմերի, օդաչվական (ավիացիոն) տեխնիկայի, օդանավակայանների, օդային երթևեկության միջոցների, համակարգերի և կապի շահագործման բնագավառում սահմանված ստանդարտների, նորմերի ու կանոնների պահպանման վերահսկումը.
ե) սահմանված կարգով օդանավերին, օդանավակայաններին, ավիաընկերություններին, ավիաձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից), օդաչվական այլ գործառույթներ իրականացնողներին համապատասխան հավաստագրեր (սերտիֆիկատներ) տալը.
զ) օդային երթևեկության կառավարման մարմինների կողմից օդանավերի, վերգետնյա սարքավորումների, ռադիոտեխնիկական միջոցների և օդանավակայանների շահագործման կանոնների կատարման վերահսկումը.
է) հանրապետության տարածքում օդաչվական պատահարների քննությունը, իսկ հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցած քաղաքացիական օդաչվական պատահարների քննություն անցկացնող հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու համար մասնագետների առանձնացումը.
ը) բոլոր քաղաքացիական օդաչվական պատահարների հաշվառումը.
թ) օդաչվական մասնագետների պատրաստումը, օդանավերի անձնակազմերին որակավորման կարգերի շնորհումը, օդանավերի հրամանատարների պատրաստման կարգի մշակումն ու հաստատումը և նրանց տվյալ պաշտոնում նշանակումը.
ժ) քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ օրենսդրական ակտերի նախագծերի պատրաստումը.
ի) քաղաքացիական ավիացիայի օդանավերի և օդանավակայանների պետական մատյանի վարումը.
լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի ճյուղում սակագնային քաղաքականության իրականացումը.
խ) օդային հաղորդակցության բնագավառում միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախապատրաստումը.
ծ) քաղաքացիական ավիացիայի ճյուղի միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելը.
կ) օդային տրանսպորտում կիրառվող գների, սակագների, օդանավակայանային և օդագնացության կոպարների, զեղչերի մասին առաջարկությունների մշակումը.
հ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման, տնտեսական գործունեության լիցենզիաների տրման չափանիշների սահմանումը և լիցենզիաների, ինչպես նաև շահագործողի վկայական տալը.
ձ) աղետի մեջ գտնվող կամ աղետի ենթարկված օդանավերի որոնման աշխատանքների վերաբերյալ կանոնների հաստատումը և այդ աշխատանքների ղեկավարումը:
3. Վարչությունն իր հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է ավիացիայի գործունեությունը կարգավորող նորմատիվ ակտեր.
բ) դադարեցնում է օդանավերին, օդանավակայաններին, օդային ուղիներին, ավիաընկերություններին, ավիաձեռնարկություններին, թռիչքների ապահովման հետ կապված ծառայություններին, օդային երթևեկության կառավարման մարմիններին տրված հավաստագրերի գործողությունը` սահմանված պահանջներին դրանց անհամապատասխանության փաստերի հայտնաբերման դեպքում.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցնում է օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման, տնտեսական գործունեության լիցենզիաների, ինչպես նաև շահագործողի վկայականի գործողությունը.
դ) սահմանված կարգով դադարեցնում է օդաչվական անձնակազմի վկայականների գործողությունը.
ե) համաձայնություն է տալիս օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք բարձրահարկ շենքերի և կառույցների շինարարական նախագծերին.
զ) իր ներկայացուցչին, որպես ստուգող, մասնակից է դարձնում Հայաստանի Հանրապետությունում ավիաընկերությունների անձնակազմերի թռիչքներին.
է) թույլատրում (արգելում) է քաղաքացիական օդանավերի մուտքը Հայաստանի օդային տարածք, ինչպես նաև` դրանց վայրէջքը Հայաստանի օդանավակայաններում:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Վարչության համակարգն ընդգրկում է ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
5. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները
6. Վարչությունը համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
7. Վարչությունը`
ա) ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և դրանց հիման վրա իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է իր համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի ծառայություններից օգտվող բոլոր իրավաբանական անձանց և քաղաքացիների համար.
բ) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի հետ` մյուս նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.
գ) ընդհանրացնում է ճյուղում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, առաջարկություններ է մշակում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի միջոցով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.
դ) սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի, նախագծերի մշակմանը և քննարկմանը:
8. Վարչությունը ճյուղի կառավարման բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպում է կոլեգիալության ու միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
9. Վարչությունը գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի հետ:
Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի և վարչության պետ հետ:
10. Վարչության պետը`
ա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.
բ) սահմանում է վարչության պետի տեղակալների, բաժինների պետերի և կառուցվածքային մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.
գ) վարչության տեղակալների միջև կատարում է պարտականությունների բաշխում.
դ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
ե) առաջարկում է վարչության խորհրդի անդամների թվաքանակը և, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի հետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի անհատական կազմը.
զ) կազմակերպում և ղեկավարում է վարչության խորհրդի նիստերը:
Վարչության պետի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:
11. Վարչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են վարչության պետը (նախագահ), նրա տեղակալները` ի պաշտոնե, վարչության այլ ղեկավար աշխատողներ:
12. Վարչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ճյուղի զարգացման հիմնական հարցերը, քննարկում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է վարչության, կառուցվածքային ստորաբաժանումների, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները:
Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, վարչության պետի հրամաններով: Վարչության պետի և խորհրդի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում պետը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարին, դրանց չլուծվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ խորհրդի անդամներին իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարին կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարն իրավունք ունի վարելու վարչության խորհրդի հերթական նիստերը` ըստ եռամսյա ժամկետացանկի (գրաֆիկի), ինչպես նաև հրավիրելու և վարելու վարչության խորհրդի արտահերթ նիստեր:
14. Վարչության խորհրդի անցկացման եռամսյա ժամկետացանկը կից նամակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարին: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի պահանջով անցկացվող վարչության խորհրդի նիստի օրակարգն առաջարկում է նախարարը:
15. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի կողմից անցկացված վարչության խորհրդի որոշումները և դրանց հիման վրա արձակված հրամանները վավերացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարը:
16. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի ու վարչության խորհրդի միջև ծագած տարաձայնությունների վերաբերյալ երկուստեք կարող են տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
17. Վարչությունը ճյուղում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացում, տեղեկատվության հավաքում, դրանց մշակումը և տարածումը, զարգացնում և համակարգում է համագործակցությունն այլ երկրների հետ:
18. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ճյուղում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու նպատակով վարչությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, գիտական փորձագետներից (այդ թվում` օտարերկրյա), ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է վարչության պետը:
19. Վարչությունը մասնակցում է ճյուղի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման աշխատանքները:
20. Վարչությունը, նախօրոք տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարին, ստեղծում, վերակազմում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:
21. Վարչությունը, նախօրոք տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարին, թույլատրում է իր համակարգի ձեռնարկություններին հիմնադրել դուստր ձեռնարկություններ և անդամակցել ձեռնարկությունների տնտեսական միավորումներին:
22. Վարչությունը, նախօրոք տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարին, թույլատրում է իր համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
23. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է իր համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը:
24. Վարչությունը վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության, ներառյալ նաև հիմնադիր փաստաթղթերի և նրա կողմից կնքված պայմանագրերի օրինականությունը:
25. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների, գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
26. Վարչության ապարատի ֆինանսավորումն իրականացվում է միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.07.1998, N 398 | 06.08.1998, N 130 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|