ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 1996 թ. N 114
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով`
1. Հաստատել «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմը (կցվում է):
2. Հաստատել «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող օրենսդրական ակտերի նախագծերի ցանկը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը, գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետում նշված օրենսդրական ակտերի մշակումն իրականացնել նշված նախարարություններին հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
«Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովի
Ֆ. Փիրումյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարար (նախագահ) |
Ս. Օհանյան | - | ՀՀ կառավարության քարտուղարության քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության պետ (նախագահի տեղակալ) |
Գ. Արզումանյան | - | Երևանի քաղաքապետի տեղակալ |
Մ. Ազարյան | - | ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ |
Ս. Կոտոլիկյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Գ. Մալխասյան | - | ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
Է. Գևորգյան | - | ՀՀ կառավարության քարտուղարության իրավաբանական վարչության առաջատար մասնագետ |
Ա. Բագրատունի | - | ՀՀ կառավարության քարտուղարության քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության առաջատար մասնագետ (քարտուղար) |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
«Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող օրենսդրական ակտերի նախագծերի
Հ.Հ. |
Օրենսդրական ակտի |
Պատասխանատու |
Ներկայացման |
1 |
2 |
3 |
4 |
1. | Անշարժ գույքի պետական գրանցման կարգի մասին ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան |
08.96 |
2. |
Հասարակության և պետության կարիքների համար անշարժ գույքի օտարման ընթացակարգի մասին ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան |
04.96 |
3. |
Պետական սեփականություն հանդիսացող հողի կամ ամրակայված գույքի օգտագործման հանձնման մասին ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն Երևանի քաղաքապետարան |
08.96 |
4. |
«Պետական կադաստրի մասին» ՀՀ օրենք: Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման մասին ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն Երևանի քաղաքապետարան |
|
5. |
ՀՀ հողային նոր օրենսգիրք |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն Երևանի քաղաքապետարան |
07.96 |
6. |
«Գրավի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
03.96 |
7. |
«Անշարժ գույքի հիփոթեքի մասին» ՀՀ օրենք |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն |
05.96 |
8. |
Պետական սեփականություն հանդիսացող հողերի հատկացման կարգի մասին ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն Երևանի քաղաքապետարան |
09.96 |
9. |
Բնակավայրերի հողերի սահմանային գների մասին ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
06.96 |