041.0532.07.09.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 1998 թվականի N 532
քաղ. Երևան
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 26-ի «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին» N 405 որոշմանը համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 1998 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
ա) իրենց ենթակայության բյուջետային հիմնարկների ցանկը` առանձնացնելով այն բոլոր բյուջետային հիմնարկները, որոնք ունեն արտաբյուջետային հաշիվներ.
բ) արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների, փաստացի կատարված ծախսերի և բյուջետային միջոցներից ֆինանսավորվող ծախսերի կառուցվածքի վերաբերյալ տեղեկանք (ձևը կցվում է).
գ) առաջարկություններ իրենց ենթակայության բյուջետային հիմնարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորելու վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ` ստացված տեղեկատվության վերլուծության հիման վրա մինչև 1998 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել այն բյուջետային հիմնարկների ցանկը, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են վերակազմակերպման:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների, փաստացի կատարված ծախսերի ԵՎ բյուջետային միջոցներից ֆինանսավորվող ծախսերի կառուցվածքի վերաբերյալ
Բյուջետային հիմնարկների անվանումը ___________________________________
Հիմնարկն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը ___________
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր գումարը |
Ծախսերի ընդհանուր գումարը |
Արտաբյուջետային միջոցներից գոյացող միջոցների ընդհանուր գումարը |
Արտաբյուջետային միջոցներով կատարված ծախսերի ընդհանուր գումարը |
Բյուջետային միջոցներով կատարված ծախսերի ընդհանուր գումարը |
Արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրները* | ||
նվիրատվություններից կամ բարեգործական այլ ծրագրերից |
այլ աղբյուրներից | ||||||
1997 թ. փաստացի | |||||||
1997 թ. փաստացի | |||||||
1997 թ. ծրագրային |
* Արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրները նշելիս տեղեկանքին կից ներկայացվում է գրավոր տեղեկատվություն արտաբյուջետային միջոցների գոյացման աղբյուրների վերաբերյալ` առանձնացնելով գոյացման աղբյուրները և տվյալ աղբյուրից գոյացող միջոցների ընդհանուր գումարը: