ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 1998 թվականի N 504
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 448 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 18-ի «Շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 448 որոշումը` շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասով:
2. Հաստատել շինարարության և տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 504 ՈՐՈՇՄԱՄԲ |
Կ Ա Զ Մ
շինարարության եվ տեխնիկական վերահսկման պատվերի տեղադրման միջգերատեսչական մրցութային մշտական հանձնաժողովի
Ա. Ղարիբյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Կարապետյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Կ. Հակոբյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու |
Գ. Համբարձումյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի գլխավոր մասնագետ |
Ա. Դավթյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կապիտալ ծախսերի վարչության պետ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.11.1999, թիվ 693 | 15.11.1999, N 504 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|