Գլխավոր տեղեկություն
Համար
N 1086-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2005-21.07.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.19/53(425) Հոդ.1018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

21 հուլիսի 2005 թվականի N 1086-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում կապի միջոցների տեսակները, քանակը և կապի ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև կոմունալ ծախսերը նորմավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

ա) որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի կարիքների համար քաղաքային ռադիոցանցի և ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի կազմակերպությունների կապի միջոցների տեսակների, քանակի և կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի նորմաները` համաձայն հավելվածի.

գ) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համար լաբորատոր հետազոտությունների հետ կապված լրացուցիչ ծախսը`

խմելու ջուր, ջրահեռացում՝ տարեկան 17500 լ,

էլեկտրաէներգիա՝ տարեկան 32000 կՎտ. ժ.

դ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար փոստային ծառայությունների ձեռքբերման ծախսը՝ տարեկան 3700 հազ. դրամ.

ե) որ սույն կետում չնշված դեպքերում, որպես կապի ծառայությունների ձեռքբերման և կոմունալ ծախսերի նորմաներ, գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական մարմինների համար սահմանված նորմաները.

զ) որ սույն որոշմամբ սահմանված նորմաները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վրա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 28
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1086-Ն որոշման

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ

Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը
(հաստիքային միավորների ընդհանուր թիվը)

Քաղաքային հեռախո-
սագծերի քանակը

Տեղական ելից հեռախոսային խոսակցությունների, այդ թվում՝ ֆաքսիմիլային հաղորդագրու-
թյունների ամսական սահմանաչափը
(րոպե)

Ելից հեռախոսային խոսակցությունների, այդ թվում՝ ֆաքսիմիլային հաղորդագրությունների ամսական սահմանաչափը` դրամով՝ արտահայտված ամսական նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով

Փոստային կապի ծառայությունների ձեռքբերման տարեկան սահմանաչափը` դրամով՝ արտահայտված ամսական նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով

միջքա-
ղաքային և դեպի բջջային ցանց

միջազ-
գային

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» (հաստիքային միավորների ընդհանուր թիվը` 67)

20

18000

60

10

200

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» (հաստիքային միավորների ընդհանուր թիվը` 17)

3

6750

20

10

60

1. Դրամով արտահայտված սահմանաչափերը չեն ներառում ավելացված արժեքի հարկը:
2. Հեռախոսակապի ծառայությունների համար նախատեսված սահմանաչափերում ներառված են նաև IP ծառայությունները:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար          
Մ. Թոփուզյան