ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 1998 թվականի N 591
քաղ. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 73-րդ կետի «ը» ենթակետով` վավերացնել 1997 թվականի սեպտեմբերի 23-ին Ժնևում ստորագրված «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության և Սլովակիայի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և փորձարկումների վարչության միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության
ստանդարտացման, չափագիտության ԵՎ սերտիֆիկացման վարչության
ԵՎ
Սլովակիայի Հանրապետության
ստանդարտացման, չափագիտության ԵՎ փորձարկումների վարչության
միջԵՎ
ստանդարտացման, չափագիտության ԵՎ սերտիֆիկացման բնագավառում
համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը և Սլովակիայի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և փորձարկումների վարչությունը, որոնք հետագայում անվանվում են «Կողմեր».
- առևտրատնտեսական հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակով.
- ձգտելով զարգացնել համագործակցություն ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում` հիմնվելով միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված սկզբունքների և նորմերի վրա.
- հասկանալով դրանց նշանակությունը մարդու կյանքի և առողջության անվտանգությունն ապահովելու, շրջակա միջավայրի պահպանության գործում,
- ղեկավարվելով երկու Կողմերի տնտեսական շահերով,
- երկու պետություններում գործող օրենսդրության շրջանակներում,
համաձայնվեցին ներքոհիշյալին.
Հոդված 1
Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման համատեղ աշխատանքներ կատարելու ընթացքում Կողմերն իրականացնելու են համագործակցությունը լրացուցիչ համաձայնագրերի, արձանագրությունների և ծրագրերի հիման վրա, որոնցով նախատեսվում է.
- ազգային ստանդարտների ներդաշնակեցում միջազգային և եվրոպական ստանդարտներին` գիտատեխնիկական համագործակցության զարգացման և առևտրի բնագավառում տեխնիկական խոչընդոտների հաղթահարմանն աջակցելու համար.
- չափման միջոցների պետական փորձարկումների արդյունքների, տեսակի հաստատման, ստուգաչափման, չափագիտական ատեստավորման և ստուգաճշտման փոխճանաչման աշխատանքների իրականացում,
- ֆիզիկական մեծությունների միավորների պետական չափանմուշների և օրինակելի չափման միջոցների ստեղծման, կատարելագործման և բաղդատման, նյութի և նյութերի ստանդարտ օրինակների մշակման և արտադրության աշխատանքների կատարում,
-հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների, փոխադարձաբար մատակարարվող արտադրանքի փորձարկման և սերտիֆիկացման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքների կատարում:
Հոդված 2
Կողմերը համաձայնության եկան ստանդարտացման ազգային մարմինների կողմից հրատարակվող նորմատիվ փաստաթղթերի, տեղեկատվության, պարբերական հրատարակությունների փոխանակման մասին, այն է`
ազգային ստանդարտների քարտագրացուցակներ, առանձին ազգային ստանդարտներ, նորմեր և կանոններ (ընթացակարգեր),
ընդհանուր տեղեկատվություն և հրատարակություն սերտիֆիկացման, փորձարկման լաբորատորիաների, սերտիֆիկացման մարմինների հավատարմագրման վերաբերյալ պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի ցանկեր,
տեղեկատվություն և նյութեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում մասնագետների ուսուցման և որակավորման բարձրացման ծրագրերի վերաբերյալ:
Հոդված 3
Կողմերը համաձայնության եկան ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում փորձի փոխանակման խորհրդատվությունների անցկացման և մասնագետների պատրաստման նպատակով մասնագետների և դասախոսների պատվիրակությունների փոխանակման վերաբերյալ, որի մասին Կողմերը լրացուցիչ պայմանավորվում են:
Հոդված 4
Կողմերն ապահովում են սույն Համաձայնագրի շրջանակներում ստացվող փաստաթղթերի և տեղեկատվության գաղտնիությունը, եթե Կողմերից մեկը նշում է դրանց գաղտնիությունը:
Հոդված 5
Կողմերը կհամագործակցեն ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման զանազան միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, աջակցելով միմյանց այն միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին մասնակցելու գործին կամ անդամագրվելուն, որոնց անդամն է հանդիսանում Կողմերից մեկը:
Հոդված 6
Սույն Համաձայնագրի դրույթներն, անհրաժեշտության դեպքում, կոնկրետացվում են Կողմերի միջև կնքվող լրացուցիչ համաձայնագրերով և (կամ) արձանագրություններով:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կատարման հետ կապված բոլոր վիճելի հարցերը կլուծվեն փոխադարձ խորհրդատվությունների և տարբեր մակարդակով վարած բանակցությունների ճանապարհով:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրը չի շոշափում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում նախկինում երրորդ երկրների հետ պայմանավորվող Կողմերի կնքած մյուս Համաձայնագրերի գործողությունը:
Հոդված 9
Համագործակցության ֆինանսավորումը կիրականացվի Կողմերի պայմանավորվածության հիման վրա:
Հոդված 10
Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար Կողմերի օրենսդրությամբ նախատեսվող բոլոր ներպետական արարողակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցման ստացման օրվանից:
Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարացվի յուրաքանչյուր հաջորդ ժամկետի համար, եթե Կողմերից ոչ մեկը գրավոր չծանուցի մյուս Կողմին վերջինիս գործողությունը դադարեցնելու մասին ոչ ուշ, քան ընթացիկ հնգամյա ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ:
Ցանկացած Կողմը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` գրավոր ծանուցելով իր մտադրության մասին մյուս Կողմին:
Համաձայնագրի գործողությունը դադարում է մյուս Կողմը այդ ծանուցագիրն ստանալուց վեց ամիս հետո:
Կատարված է 1997 թ. «23» սեպտեմբերի ք. Ժնևում` երկու բնագիր օրինակից, յուրաքանչյուրը սլովակերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով, ըստ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագիրը տարբեր կերպով մեկնաբանելու դեպքում Կողմերը պետք է վկայակոչեն ռուսերեն լեզվով տեքստը:
Սլովակիայի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և փորձարկումների վարչության կողմից |
Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից |