Գլխավոր տեղեկություն
Համար
N 1230-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.31/56(428) Հոդ.1094
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2005


«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1230-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 9100.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով), այդ թվում՝

ա) 1600.0 հազ. դրամը՝ «Գետիկ» ՋՕԸ-ին` Ջրաշենի և Սպիտակի N 1, 320 կՎտ հզորության էլեկտրաշարժիչների հիմնանորոգման համար,

բ) 2500.0 հազ. դրամը՝ «Այգաբացոռոգում» ՋՕԸ-ին` «Բենիամին-2» պոմպակայանի 4 «Դ» և «ՑՆ» տիպի պոմպային ագրեգատների հիմնանորոգման համար,

գ) 5000.0 հազ. դրամը՝ «Աջափնյակոռոգում» ՋՕԸ-ին` Աջափնյակի ջրանցքի Ռ-1 բաժանարարի պկ 85+00 հատվածում գտնվող դյուկերի 25 գծմ վթարված հատվածի վերականգնման համար:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել 10000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով)՝ «Արմավիրի ջրամատակարար» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում առաջացած ֆինանսական ճեղքվածքը մարելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 12
Երևան

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 11-ի N 1230-Ն որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)

խումբը

ենթա-
խումբը

ինն ամիս

տարի

10

 

Գյուղատնտեսություն, անտառային և ջրային տնտեսություն, ձկնաբուծություն
այդ թվում`

(9100.0)

(9100.0)

 

03

Ձկնաբուծություն, ջրային տնտեսություն
այդ թվում`

(9100.0)

(9100.0)

 

 

01. «Որոտան-Արփա-Սևան ԹՇՎ» պետական հիմնարկի պահպանում, տեխնիկական վիճակի բարելավում և նորոգում

(9100.0)

(9100.0)

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

(9100.0)

(9100.0)

 

07

Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր այդ թվում`

(10000.0)

(10000.0)

 

 

06. Ոռոգման համակարգերի սուբսիդավորում

(10000.0)

(10000.0)

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

(10000.0)

(10000.0)

14

 

Հիմնական խմբին չդասվող ծախսեր
այդ թվում`

19100.0

19100.0

 

06

Այլ ծրագրեր
այդ թվում`

19100.0

19100.0

 

 

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

19100.0

19100.0

 

 

ՀՀ կառավարություն

19100.0

19100.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան