Գլխավոր տեղեկություն
Համար
N 1620-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.27/29.1 Հոդ. 1270
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 հոկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1620-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի
N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կանոնադրությունն ու ժամանակավոր կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 1146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրից հանել «ու ժամանակավոր կառուցվածքը» բառերը.

2) որոշմամբ հաստատված կանոնադրության`

ա) 8-րդ կետի`

«ա» ենթակետը «պետական» բառից հետո լրացնել «հսկողություն և» բառերով,

«բ» ենթակետում «արտադրական վնասվածքների» բառերը փոխարինել «աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի» բառերով,

«դ» ենթակետը «գործատուներին» բառից հետո լրացնել «արհեստակցական միություններին» բառերով.

բ) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Տեսչությունն իր նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) գործատուների, դրանց միությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների համար աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման վերաբերյալ սեմինարների կազմակերպում.

բ) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում մեթոդական օգնության կազմակերպում` տալով համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն.

գ) լիազոր մարմին աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման կատարելագործման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

դ) աշխատանքային օրենսդրության խախտումների պատճառների վերլուծում և գործատուին դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

ե) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրում ու վերլուծում և գործատուին դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ ներկայացնելը.

զ) աշխատատեղում աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման վիճակի ուսումնասիրում.

է) իր գործունեության ապահովման նպատակով յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով գործատուներից աշխատողների թվի, ըստ մասնագիտությունների աշխատավարձի, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին հաշվետվության ստացում.

ը) աշխատանքի առողջ և անվտանգ նորմատիվների պահանջների խախտման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում խախտումների վերացման ժամկետների սահմանում` ըստ հաստատված նորմատիվների, սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելը` մինչև խախտումների վերացումը.

թ) գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում.

ժ) գործատուի մոտ աշխատանքի ընդունման, աշխատանքային գրքույկների, աշխատանքային պայմանագրերի և հրամանագրքերի վարման կարգի պահպանման, անօրինական (թաքնված զբաղվածություն) աշխատանքների կատարման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոլեկտիվ պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքի հսկում և վերահսկում, անհրաժեշտ միջոցների ձեռնարկում` աշխատողների խախտված իրավունքների վերականգնման համար.

ժբ) աշխատատեղերում աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության՝ օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում.

ժգ) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի հաշվառման և քննման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում.

ժդ) մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև կանանց՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում.

ժե) սեռային հատկանիշով պայմանավորված աշխատանքի ընդունման խտրականության դեպքերի ուսումնասիրում և միջոցների ձեռնարկում` աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության համար.

ժզ) աշխատանքի վայրում աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի տրամադրման և օգտագործման կարգի պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

ժէ) գործատուներից պահանջում է համապատասխան միջոցների ձեռնարկում` ուսումնասիրության և (կամ) ստուգումների արդյունքում աշխատանքի կազմակերպման ընթացքում հայտնաբերված այն խախտումները և թերությունները վերացնելու համար, որոնք կարող են վտանգ սպառնալ աշխատողի կյանքին կամ առողջությանը.

ժը) ստուգումների արդյունքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներին վերաբերող նյութերն իրավապահ մարմիններ ներկայացնելը.

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայցով դատարան դիմելը.

ի) տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին տարեկան հաշվետվությունների կազմում.

իա) քաղաքացիների ընդունելության կատարում, քաղաքացիների աշխատանքի իրավունքի խախտման մասին դիմումների, բողոքների և առաջարկների քննարկում».

գ) 12-րդ կետի`

«գ» ենթակետում «կասեցնում է» բառը փոխարինել «ժամանակավորապես դադարեցնում է» բառերով,

«ը», «ժա», «ժբ» ենթակետերը «ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «և տարածքային մարմինների» բառերով.

դ) 15-րդ կետը «կառուցվածքային ստորաբաժանումներ» բառերից հետո լրացնել «և տարածքային մարմիններ» բառերով.

ե) 16-րդ կետը «կառուցվածքային ստորաբաժանումների» բառերից հետո լրացնել «և տարածքային մարմինների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
 

    Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 10
    Երևան




 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան