Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 103
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 16 փետրվարի 1998 թվականի թիվ 103

 

 ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի նկատմամբ միասնական սոցիալական քաղաքականություն իրականացնելու, այդ հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպություններին օժանդակելու նպատակով`

 1. Ստեղծել հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Հ. Հակոբյան   - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահ)
 
Գ. Ստամբոլցյան   - ՀՀ առողջապահության նախարար
     
Ա. Պետրոսյան   - ՀՀ կրթության և գիտության նախարար
     
Ա. Սմբատյան   - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
     
Է. Օսկանյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ
     
Ա. Ղարիբյան   - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
     
Վ. Հակոբյան   - Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր
     
Հ. Շարբաթյան   - հաշմանդամների հայկական ընկերության նախագահ
     
Ա. Հակոբյան   - ՀՀ կույրերի միավորման նախագահ
     
Ժ. Վարագյան   - ՀՀ խուլերի միավորման նախագահ
     
Լ. Ներսիսյան   - հաշմանդամ երեխաների «Աստղիկ» միության նախագահ
     
Մ. Մնացականյան   - հետտրավմատիկ վերականգնողական կենտրոնի տնօրեն
     
Կ. Չեկալովիչ   - ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակի պետ
     
Պ. Բոշնաղյան   - ՀՀ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների միության խորհրդի նախագահ
     
Հ. Հովհաննիսյան   - ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ
     
Ջ. Բաղդասարյան   - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատակարգը և գործունեության ծրագիրը:

 3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մայիսի 5-ի «Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 168 և 1997 թվականի օգոստոսի 29-ի «Տարեցների միջազգային տարին նշելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 408 որոշումները: