«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ.Քոչարյան
3 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2005 թվականի N 1556-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 176-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Համայնքներին անավարտ շինարարության օբյեկտներ հանձնելու մասին» N 176-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշմամբ հաստատված ցանկի Շիրակի մարզի բաժինը լրացնել հետևյալ տողերով.
«գ. Ղարիբջանյան, անավարտ դպրոց
գ. Հովիտ, կովանոց
գ. Մեղրաշատ, խանութ, բուժկետ
գ. Ղազանչի, կերախոհանոց և 2 պահեստ»։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ եռամսյա ժամկետում՝ սահմանված կարգով իրականացնել անավարտ շինարարության օբյեկտների հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` այդ համայնքների միջոցների հաշվին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|