«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2005 թվականի N 829-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՓՈՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Փոռի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Փոռի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1661.1 հեկտար հողամասերից 1659.33 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 1649.25 հեկտար, բնակավայրերի հողերի` 6.3 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 1.28 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.003 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 2.04 հեկտար, ջրային հողերի` 0.44 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Փոռի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
ա) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Փոռի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1843.05 հեկտար հողերից 37.04 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Փոռի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 29.38 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Փոռի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Փոռի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Փոռի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
7. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՓՈՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՓՈՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Փոռ համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:
Հեռավորությունը մարզկենտրոն ք. Եղեգնաձորից 30 կմ է:
Համայնքը հյուսիս-արևելյան «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Զառիթափ համայնքին, հարավային «Բ»-«Գ» հատվածով` Մարտիրոս համայնքին, արևմտյան «Գ»-«Ա» հատվածով` Ազատեկ համայնքին:
ՓՈՌ-ԶԱՌԻԹԱՓ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Փոռ, Ազատեկ և Զառիթափ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք ու հասնում ճանապարհի եզրի թիվ 1 սահմանակետին, որից հետո նշված ճանապարհով անցնելով թիվ 2-17 սահմանակետերը, սահմանագիծը թեքվում է դեպի հարավ ու հասնում թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծը շարունակվում է դեպի հարավ, վարելահողի եզրով, ջրհավաքով անցնելով թիվ 19-26 սահմանակետերը: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, հասնում բլրի գագաթի թիվ 27 սահմանակետին: Թիվ 27 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ և հասնում լանջի թիվ 28 սահմանակետին, ապա հատելով ճանապարհը, նույն ուղղությամբ անցնելով թիվ 29-30 սահմանակետերով և հասնում 1842.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 31 սահմանակետին: Թիվ 31 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք հասնում բլրի գագաթի թիվ 32, ապա շարունակվում նույն ուղղությամբ ու հասնում Մարտիրոս, Զառիթափ և Փոռ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին, որը գտնվում է 2063.5 մ նիշ ունեցող բլրի վրա:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7510.89 մ է:
ՓՈՌ-ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Ազատեկ, Փոռ, Մարտիրոս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից, որը գտնվում է 2190.7 մ նիշ ունեցող բլրի գագաթին, սահմանագիծն անցնում է ջրբաժանով թիվ 1, 2 սահմանակետերով դեպի հարավ, հասնում ջրհավաքի թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը հատելով ճանապարհը անցնելով 4-6 սահմանակետերով թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, հասնում ջրբաժանի թիվ 8 սահմանակետին, որտեղից թեքվելով դեպի արևելք, հասնում է ճանապարհի եզրի թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծն անցնում է ճանապարհով դեպի հյուսիս անցնելով թիվ 10-12 սահմանակետերով, հասնում է ջրհավաքի և ճանապարհի հատման տեղում գտնվող թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը վտակով անցնելով դեպի արևելք թիվ 14-17 սահմանակետերով, հասնում է թիվ 18 սահմանակետին: Թիվ 18 սահմանակետից սահմանագիծն անցնում է ջրբաժանով դեպի հյուսիս-արևելք թիվ 19-20 սահմանակետերով հասնում է 2063.5 մ նիշ ունեցող, Փոռ, Զառիթափ և Մարտիրոս համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4781.96 մ է:
ՓՈՌ-ԱԶԱՏԵԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Ա»
Ազատեկ, Զառիթափ և Փոռ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն Արփա գետի վտակով անցնելով թիվ 1-68 կետերով հարավ-արևմուտք, հասնում թիվ 69 սահմանակետին, որտեղից թեքվում դեպի հարավ-արևմուտք ու հասնում Ազատեկ, Փոռ և Մարտիրոս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին, որը գտնվում է 2190.7 մ նիշ ունեցող բլրի գագաթին:
«Գ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8957.05 մ է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՓՈՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՓՈՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՓՈՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՓՈՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՓՈՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՓՈՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՓՈՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՓՈՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՓՈՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՓՈՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|