Գլխավոր տեղեկություն
Համար
N 876-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2005-24.12.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.05/49.1 Հոդ.949.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.2005
«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


9 հունիսի 2005 թվականի N 876-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳԵՂԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղարդի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղարդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 859.4 հեկտար հողամասերից 829.85 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 799.43 հեկտար, բնակավայրերի հողերի` 14.67 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 2.42 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.003 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 11.18 հեկտար, ջրային հողերի` 2.15 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Գեղարդի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղարդի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 829.85 հեկտար հողերից 28.32 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղարդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 29.55 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղարդի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղարդի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղարդի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի  N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 30
Երևան

 

 


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 876-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 876-Ն որոշմանÜ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գեղարդ համայնքը գտնվում է մարզի հարավ-արևելյան մասում։

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Հրազդանից՝ 74.0 կմ է։

Գեղարդ համայնքը հյուսիսից՝ «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գողթ համայնքի II հատվածին, արևելքից՝ «Բ»-«Գ» հատվածով՝ Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, հարավից և արևմուտքից՝ «Գ»-«Դ» հատվածով՝ Գողթ համայնքին, արևմուտքից՝ «Դ»-«Ա» հատվածով՝ Գառնի համայնքին։

ԳԵՂԱՐԴ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԳՈՂԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ) ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Ա»-«Բ»

 

Գեղարդ, Գառնի համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի (Գողթ համայնքի նախկին II հատված) տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը անցնում է դեպի հյուսիս-արևելք, անցնում է միջգյուղյա ճանապարհը, անցնելով 171.99 մ, հասնում է թիվ 1 կետին, ապա ճանապարհով թեքվում է դեպի արևելք, հասնում առվին, անցնելով 834.68 մ, հասնում է թիվ 6 կետին, այստեղից թեքվում է հյուսիս-արևելք՝ առվով անցնելով 682.29 մ, հասնում է թիվ 11 կետին, ապա ճանապարհով թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 595.19 մ, հասնում թիվ 16 կետին, ապա թեքվում է դեպի արևելք, անցնում 236.19 մ, հասնում թիվ 17 կետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, լանջով հասնում առվին, անցնելով 720.99 մ և հասնում թիվ 19 կետին, որից թեքվում է հյուսիս-արևելք, առվով անցնելով 2421.95 մ, հասնում է Գեղարդ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի (Գողթի համայնքի նախկին II հատված) և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին։

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5663.54 մ է:


 

ԳԵՂԱՐԴ-ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Բ»-«Գ»

 

Գեղարդ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի (Գողթ համայնքի նախկին II հատված) և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, հատելով առուներ և միջգյուղյա ճանապարհը, հասնում է Գեղարդ, Գողթ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման, «Գ» հանգուցային կետին։

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1721,79 մ է:


 

ԳԵՂԱՐԴ-ԳՈՂԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Գ»-«Դ»

 

Գեղարդ, Գառնի և Գողթ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, անցնելով թեքլանջով, իջնում անցնում է առուն, հասնում թիվ 1 կետին՝ 975.25 մ, այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 547.50 մ, հասնում թիվ 2 կետին, ապա թեքվում է հյուսիս արևելք, անցնում միջգյուղյա ճանապարհը և առուն, հասնում թիվ 5 կետին, անցնում 1594.95 մ, այդտեղից առվով թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով դաշտով անցնող առուները՝ թիվ 6-31 կետերով, հասնում թիվ 32 կետին՝ 3324.91 մ, ապա նույն ուղղությամբ առվով անցնում 1509.37 մ, հասնում է Գեղարդ, Գողթ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին։

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7951.98 մ է:


 

ԳԵՂԱՐԴ-ԳԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ՝ «Դ»-«Ա»

 

Գեղարդ, Գառնի համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի (Գողթ համայնքի նախկին II հատված) տարածքների բաժանման, «Ա» հանգուցային կետից, սահմանագիծն անցնում Է դեպի հարավ-արևելք՝ առվով, ապա հարավ-արևմուտք, անցնում ձորով, հասնում Գեղարդ, Գառնի և Գողթ համայնքների տարածքների բաժանման, «Դ» հանգուցային կետին։

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2063.86 մ Է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 876-Ն որոշմանÜ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 876-Ն որոշմանÜ

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԳԵՂԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 876-Ն որոշման

էջ 1,  2,  3,  4

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԳԵՂԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 876-Ն որոշմանÜ

էջ  1,  2

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԳԵՂԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան



Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 876-Ն որոշմանÜ


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ
(ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան



Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 876-Ն որոշմանÜ


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան



Հավելված N 9
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 876-Ն որոշմանÜ


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան