Գլխավոր տեղեկություն
Համար
N 988-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.03/49(421) Հոդ.946
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 988-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 771-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.5-րդ կետով.

«10.5. թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տնօրինել 2005 թվականի ընթացքում օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների 2005 թվականի պահպանման ծախսերում սույն կետով նշված ԱՄՆ-ի դոլարի և եվրոյի՝ դրամով փոխարժեքի մակարդակի տատանման հետևանքով տնտեսված միջոցները»:

 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության  2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 771-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 16
Երևան