Գլխավոր տեղեկություն
Համար
N 854-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/47.1 Հոդ.912.30
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2005

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2005 թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2005 թվականի N 854-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1401.80 հեկտար հողամասերից 1194.3 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 1145.88 հեկտար, բնակավայրերի հողերի` 41.13 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 5.61 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.02 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 1.29 հեկտար, ջրային հողերի` 0.37 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Լեռնավանի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնավանի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1194.3 հեկտար հողերից 26.77 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 207.5 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնավանի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնավանի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Լեռնավանի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

 8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 27
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 854-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 854-Ն որոշման

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


 

Լեռնավան համայնքը գտնվում է Լոռու մարզի հարավ-արևմտյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից 26 կմ է:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Կաթնաջուր համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով սահմանակից է Ջրաշեն համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով սահմանակից է Արագածոտնի մարզի Լեռնապար համայնքին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով սահմանակից է Արագածոտնի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով սահմանակից է Ծաղկաբեր համայնքին:

ԼԵՌՆԱՎԱՆ-ԿԱԹՆԱՋՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Կաթնաջուր, Ծաղկաբեր և Լեռնավան համայնքների «Ա» հանգուցային սահմանակետից 2254.8 մ նիշ ունեցող «Սալմակ» սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հյուսիս-արևելք 325.4 մ հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք ջրբաժանով հասնում թիվ 2 կետին, ապա ջրբաժանով թեքվում դեպի հյուսիս-արևելք թիվ 3 կետով, այնուհետև հարավ-արևելք հասնում թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս հասնում ջրհավաքի թիվ 5 կետին, ապա շարունակվում նույն ջրհավաքով մինչև թիվ 6 սահմանակետը, ապա թեքվում դեպի հարավ-արևելք ու հասնում լեռնանցքի թիվ 7 սահմանակետին, որի բարձրությունը 1892.7 մ է, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևմուտք 115.95 մ հասնում ճանապարհի եզրի թիվ 8 սահմանակետին, ապա թեքվում դեպի հարավ-արևելք հասնում Կաթնաջուր, Ջրաշեն և Լեռնավան համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 2585.41 մ է:

 

 

ԼԵՌՆԱՎԱՆ-ՋՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Կաթնաջուր, Լեռնավան, Ջրաշեն համայնքների «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ 244.83 մ, հասնում ջրհավաքի թիվ 1 սահմանակետին, այնուհետև նույն ջրհավաքով շարունակվում դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 2 սահմանակետը, շարունակվում նույն ուղղությամբ հատելով Լեռնավան գնացող ճանապարհը, հատելով ջրհավաքը թիվ 3-4-5 սահմանակետերը բաժանելով Ջրաշեն և Լեռնավան բնակավայրերը, այնուհետև թիվ 5 սահմանակետից Ջրաշենի համայնքի եզրով բարձրանում դեպի հարավ-արևմուտք անցնելով թիվ 6 սահմանակետը, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ հատելով դաշտային ճանապարհը հասնում թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը նույն ջրբաժանով շարունակվում դեպի հարավ-արևմուտք անցնելով թիվ 9 սահմանակետը նույն ջրբաժանով հասնում 1896.8 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը անցնում է հարավ-արևմուտք 593.21 մ, հասնում 1990.1 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 11 սահմանակետին: Թիվ 11 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևելք ջրբաժանով, երկու կողմից անտառաշերտ անցնելով թիվ 12-13-14-15 սահմանակետերը հասնում 2322.5 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է հարավ-արևմուտք անցնելով թիվ 17-18-19 սահմանակետերը հասնում 2359.2 մ նիշ ունեցող բլրի գագաթի Լեռնավան, Ջրաշեն և Արագածոտնի մարզի Լեռնապար համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 6365.66 մ է:


ԼԵՌՆԱՎԱՆ-ԼԵՌՆԱՊԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Լոռու մարզի Լեռնավան և Արագածոտնի մարզի Լեռնապար համայնքների տարածքների բաժանման «Դ« հանգուցային կետից սահմանագիծը շարժվում է դեպի արևելք ջրբաժանով անցնում 517.9 մ հասնում թիվ 1 կետին, որից թեքվում է հյուսիս-արևելք ջրբաժանով բարձրանում 2340.7 մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող թիվ 2 կետը, ապա թեքվում է դեպի արևելք ջրբաժանով անցնում 954.2 մ նիշ ունեցող բլրի վրա գտնվող «Գ» հանգուցային կետը, որը հանդիսանում է Լեռնապար և Լոռու մարզի Լեռնավան ու Ջրաշեն համայնքների տարածքների բաժանման կետ:

 «Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 1912.28 մ է:

ԼԵՌՆԱՎԱՆ-ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

«Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է 2326.7 մ նիշ ունեցող բլրի գագաթից դեպի հարավ-արևելք, ջրբաժանով հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև նույն ջրբաժանով անցնում թիվ 2 սահմանակետով 2322.5 մ, հասնում բլրի գագաթի թիվ 3 սահմանակետին: Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը նույն ջրբաժանով անցնելով հարավ-արևելք թիվ 4-5 սահմանակետերը, հասնում բլրի գագաթի թիվ 6 սահմանակետին, թեքվում դեպի հարավ հատելով դաշտային ճանապարհը հասնում վարելահողի միջնակի թիվ 7 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի արևելք ու հասնում ջրհավաքի «Դ» հանգուցային սահմանակետին, որը հանդիսանում է Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Լոռու մարզի Լեռնավան և Արագածոտնի մարզի Լեռնապար համայնքների տարածքների բաժանման կետ:

«Դ»-«Ե» սահմանագծի երկարությունը 2273.52 մ է:


ԼԵՌՆԱՎԱՆ-ԾԱՂԿԱԲԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Կաթնաջուր, Լեռնավան և Ծաղկաբեր համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից 2254.8 մ նիշ ունեցող «Սալմակ« սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք ջրբաժանով անցնում թիվ 1-2 սահմանակետերը, ապա թամբի թիվ 3 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի բլրի գագաթի թիվ 4 սահմանակետը, հատելով դաշտային ճանապարհը: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը անցնելով թիվ 5-6 սահմանակետերը ջրբաժանով և բլուրներով հասնում 2300.4 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից բլրի գագաթից սահմանագիծը ջրբաժանով անցնելով թիվ 8-12 սահմանակետերը հասնում 2285.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 13 սահմանակետին: Թիվ 13 սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով, բլուրներով անցնում է հարավ-արևմուտք, հասնում 2326.7 մ նիշ ունեցող բլրի գագաթի Լեռնավան, Ծաղկաբեր համայնքների և Արագածոտնի մարզի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ե» հանգուցային սահմանակետ:

«Ե»-«Ա» սահմանագծի երկարությունը 4932.22 մ է:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 854-Ն որոշման

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 854-Ն որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԼԵՌՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 854-Ն որոշման

Էջ  1,  2

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԼԵՌՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 854-Ն որոշման

Էջ  1,  2,  3 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԼԵՌՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 854-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 854-Ն որոշման

 

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 854-Ն որոշման

 

Ձև 22 ա

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան