Գլխավոր տեղեկություն
Համար
N 2407-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.15/36(702) Հոդ.295
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


29 դեկտեմբերի 2005 թվականի N 2407-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 626-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 25-րդ և 26-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

որոշմամբ հաստատված ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգում.

ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրում է համայնքում` համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը (բացառությամբ սույն կարգի 31-րդ կետով սահմանված դեպքերի):

Օրենքով և սույն կարգով Երևանի քաղաքապետին վերապահված ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրելու գործառույթների կատարման լիազորությունները Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են փոխանցվել համապատասխան տեղակալին կամ Երևանի գլխավոր ճարտարապետին».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.

«31. Երևանի թաղային համայնքի տարածքում շինարարության շահագործման ընդունումը փաստագրելու լիազորություններն իրականացնում է համապատասխան թաղային համայնքի ղեկավարը` հետևյալ օբյեկտների մասով`

ա) սեփականության իրավունքով պատկանող հողամասում անհատական բնակելի տան վերակառուցում (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում 3 հարկն ու մանսարդը) և դրա օժանդակ շինությունները.

բ) բազմաբնակարան շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (բացառությամբ վերջիններիս գործառնական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխություններ, ինչպես նաև անհրաժեշտ լուսավորության ապահովման նպատակով պատուհանների բացում».

գ) 11-րդ կետում «իրավասու մարմնի» բառերը փոխարինել «սույն կարգի 3-րդ և 31-րդ կետերով սահմանված ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրող մարմնի (այսուհետ` իրավասու մարմին)» բառերով.

դ) 12-րդ կետում «շահագրգիռ պետական մարմիններին և շահագործող կազմակերպություններին (այսուհետ` շահագրգիռ մարմիններ)» բառերը փոխարինել «շահագրգիռ պետական մարմիններին (օրենքով սահմանված դեպքերում) և շահագործող կազմակերպություններին (եթե օբյեկտի շահագործման համար անհրաժեշտ է կնքել համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր կամ առկա պայմանագրում կատարել փոփոխություն)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 21
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան