Գլխավոր տեղեկություն
Համար
N 924-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.20/46(418) Հոդ.899
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 11 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2005 թվականի N 924-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 6
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 29-ի N 924 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Խումբը

Ենթախումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

 

 

 

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`

-

-

-

01

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այդ թվում`

17,616.9

 17,616.9

-

 

03

Արտաքին քաղաքական գործունեություն                 այդ թվում՝

17,616.9

 17,616.9

-

 

 

11. Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարում

17,616.9

17,616.9

-

 

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

17,616.9

 17,616.9

-

 

 

Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր

17,616.9

17,616.9

-

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`

 (17,616.9)

 (17,616.9)

-

 

01

Պետական պարտքային պարտավորությունների հետ գործառնություններ
այդ թվում՝

 

(17,616.9)

 

(17,616.9)

 

-

 

 

01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար)

142,000.0

 71,000.0

-

 

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

142,000.0

 71,000.0

-

 

 

տոկոսավճարներ ներքին պարտքի դիմաց

142,000.0

 71,000.0

-

 

 

02. Օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից և այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճարներ)

 (159,616.9)

 (88,616.9)

-

 

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

 (159,616.9)

 (88,616.9)

-

 

 

տոկոսավճարներ արտաքին պարտքի դիմաց

 (159,616.9)

 (88,616.9)

-

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան