Գլխավոր տեղեկություն
Համար
N 6
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.01/1 հունվար
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.01.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.01.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունվարի 1997 թ. N 6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔՈԼԵՋՆԵՐԻ), ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների), պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների պետական պատվերով սովորող ուսանողների և սովորողների, ասպիրանտների և դոկտորանտների սոցիալական վիճակի բարելավման նպատակով`

1. Սահմանել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը` 3200 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 3330 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) սովորողների կրթաթոշակի չափը` 3050 դրամ, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` 2980 դրամ:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել 3330 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 3470 դրամ:

2. Անկախ գերատեսչական համակարգից, պետական պատվերով սովորող ասպիրանտների կրթաթոշակը սահմանել 4070 դրամ, իսկ դոկտորանտներինը` 4950 դրամ:

3. Պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջների) բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող պետական պատվերով սովորող ուսանողներին և սովորողներին ուսումնական հաստատությունների հաշվին վճարել ամսական 1000 դրամի չափով նպաստ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» N 367 որոշման 5-րդ և 6-րդ կետերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան