Գլխավոր տեղեկություն
Համար
N 846-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.27/47.1 Հոդ.912.22
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2005 թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 846-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

 ա) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի քաղաքային համայնքի հողային հաշվեկշիռը և համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելուն վերաբերող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված նկարագրին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի քաղաքային համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 27
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 846-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 11
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 846-Ն որոշման

 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Թալին համայնքը գտնվում է մարզի հարավ-արևմտյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Աշտարակից 52 կմ է:

Համայնքը` հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Մաստարա համայնքին «Բ»-«Գ» հատվածով` Ակունք համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Կարմրաշեն համայնքին, արևելքից` «Դ»-«Ե» հատվածով Եղնիկ համայնքին, «Ե»-«Զ» հատվածով` Կաթնաղբյուր համայնքին, հարավից` «Զ»-«Է» հատվածով Դաշտադեմ համայնքին, «Է»-«Ը» հատվածով` Ղաբաղթափա համայնքին, արևմուտքից` «Ը»-«Թ» հատվածով Բարոժ համայնքին, «Թ»-«Ա» հատվածով` Արեգ համայնքին:

ԹԱԼԻՆ-ՄԱՍՏԱՐԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Թալին, Արեգ և Մաստարա համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է դեպի արևելք անցնում է թիվ 1-4 կետերով 2293.1 մ, հասնում Թալին-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի եզրին գտնվող «Բ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Թալին, Մաստարա և Ակունք համայնքների տարածքների բաժանման կետ:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2293.1 մ է:

 

ԹԱԼԻՆ-ԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Ակունք, Թալին և Մաստարա համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից, սահմանագիծն անցնելով հարավ-արևելք 860.0 մ հանրապետական նշանակության ճանապարհով հասնում է թիվ 1 կետին, որից թեքվում է հարավ-արևելք, ապա արևելք, անցնելով թիվ 2-10 կետերով, հատելով ջրբաժաններ և ձորակներ հասնում է Ակունք, Կարմրաշեն և Թալին համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5820.6 մ է:

 

ԹԱԼԻՆ-ԿԱՐՄՐԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

«Գ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք անցնում 278.3 մ հասնում ձորակի եզրին գտնվող թիվ 1 կետին, որից թեքվում է հյուսիս-արևելք անցնում թիվ 2 կետով 480.5 մ, հատելով ձոր և մարզային նշանակության ճանապարհ հասնում Թալին, Կարմրաշեն և Եղնիկ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 758.8 մ է:


ԹԱԼԻՆ-ԵՂՆԻԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Թալին, Կարմրաշեն և Եղնիկ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից սահմանագիծն ձորով անցնելով թիվ 1-19 կետերով իջնում է հարավ, հատելով Կաթնաղբյուր-Թալին մարզային նշանակության ճանապարհը, շարունակվում է նույն ուղղությամբ, ձորով հասնում է Կաթնաղբյուր, Թալին և Եղնիկ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4611.6 մ է:

 

ԹԱԼԻՆ-ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Կաթնաղբյուր, Թալին և Եղնիկ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետից սահմանագիծն անցնելով թիվ 1-6 կետերով ձորով հարավ, հատելով Աշնակ-Թալին մարզային նշանակության ճանապարհը, հասնում է Թալին, Կաթնաղբյուր և Դաշտադեմ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1879.4 մ է:

ԹԱԼԻՆ-ԴԱՇՏԱԴԵՄ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Թալին, Դաշտադեմ և Ղաբաղթափա համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային կետից սահմանագիծն ջրանցքով անցնում է արևելք 3989.9 մ, հատելով դաշտամիջյան և մարզային նշանակության ճանապարհներ հասնում թիվ 1 կետին, որից թեքվում է դեպի արևելք, ապա հարավ-արևելք, անցնում թիվ 2, 3 կետերով 1722.3 մ, հատելով ջրբաժաններ և ձորակներ հասնում ձորակում գտնվող թիվ 4 կետին, այնուհետև դաշտային ճանապարհով անցնելով թիվ 5-38 կետերով 1566.0 մ հասնում է Թալին, Կաթնաղբյուր և Դաշտադեմ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետին:

 «Զ»-«Է» սահմանագծերի ընդհանուր երկարությունը 7278.2 մ է:

 

ԹԱԼԻՆ-ՂԱԲԱՂԹԱՓԱ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Ղաբաղթափա, Բարոժ և Թալին համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային կետից սահմանագիծն անցնելով 621.4 մ հարավ-արևելք, հատելով ժայռ և ձոր, լանջով բարձրանում և հասնում թիվ 1 կետին, որը համընկնում է 1618.2 մ նիշ ունեցող Ղաբաղթափա եռանկյունաչափական կետի հետ, որտեղից թեքվելով հյուսիս-արևելք, անցնելով թիվ 2 կետով 1071.5 մ լանջով իջնում և հասնում Թալին, Դաշտադեմ և Ղաբաղթափա համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային կետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1693.0 մ է:

ԹԱԼԻՆ-ԲԱՐՈԺ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ»

 

Բարոժ, Արեգ և Թալին համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային կետից սահմանագիծը անցնելով թիվ 1-3 կետերով 1291.4 մ հարավ-արևելք, հատելով ջրբաժան և ձորակ հասնում է թիվ 4 կետին, որից թեքվում է հարավ-արևմուտք, ապա հարավ, անցնելով թիվ 5, 6 կետերով 1430.1 մ ջրբաժանով և 1554.9 մ նիշ ունեցող բարձունքով հասնում է «Ը» հանգուցային կետին, որը հանդիսանում է Ղաբաղթափա, Բարոժ գյուղական և Թալին քաղաքային համայնքների բաժանման կետ:

«Ը»-«Թ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2721.6 մ է:

 

 

ԹԱԼԻՆ-ԱՐԵԳ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա»

 

Թալին, Արեգ և Մաստարա համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծն անցնելով դեպի հարավ-արևմուտք 913.4 մ, ջրբաժանով և բարձունքով հասնում թիվ 1 կետին, այնուհետև թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 2 կետով 1320.6 մ, լանջով և ջրբաժանով հասնում թիվ 3 կետին, որտեղից թեքվում հարավ-արևմուտք անցնելով 646.7 մ, հատելով դաշտային ճանապարհ հասնում թիվ 4 կետին: Ապա թեքվում է արևմուտք, անցնում 423.1 մ հատելով ձորակ և ջրբաժան հասնում է թիվ 5 կետին, որտեղից թեքվում հարավ-արևմուտք, անցնելով թիվ 6-8 կետերով 1844.9 մ, հատելով մարզային նշանակության ճանապարհ և դաշտային ճանապարհ հասնում է «Թ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Ղաբաղթափա, Բարոժ գյուղական և Թալին քաղաքային համայնքների տարածքների բաժանման կետ:

 «Թ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5148.7 մ է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան