«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2005 թվականի N 844-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գեղասարի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գեղասարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 721.75 հեկտար հողամասերից 696.49 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 671.28 հեկտար, բնակավայրերի հողերի` 12.67 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 10.27 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 1.44 հեկտար, ջրային հողերի` 0.83 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Գեղասարի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գեղասարի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 696.49 հեկտար հողերից 20.28 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գեղասարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 25.26 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գեղասարի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գեղասարի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Գեղասարի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 844-Ն որոշման
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Գեղասար համայնքը գտնվում է Լոռու մարզի հարավ-արևմտյան մասում:
Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից 27 կմ է:
Համայնքը հյուսիսային «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գոգարան համայնքին, «Բ»-«Գ» հատվածով` Սարահարթ համայնքին, «Գ»-«Դ» արևելյան հատվածով Սպիտակ քաղաքային համայնքին, հարավ-արևմտյան «Դ»-«Ե» հատվածով` Կաթնաջուր համայնքին, «Ե»-«Ա» հատվածով Շիրակամուտ համայնքին:
ԳԵՂԱՍԱՐ-ԳՈԳԱՐԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Շիրակամուտ, Գեղասար, Գոգարան համայնքների «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք, անցնում թիվ 1 սահմանակետը, նույն ուղղությամբ հասնում ձորակին` Գոգարան, Գեղասար, Սարահարթ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:
«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 230.66 մ է:
ԳԵՂԱՍԱՐ-ՍԱՐԱՀԱՐԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Գոգարան, Գեղասար, Սարահարթ համայնքների «Բ» հանգուցային սահմանակետից` «Փամբակ» գետի վտակով անցնելով թիվ 1-5 սահմանակետերը հասնում «Փամբակ» գետի թիվ 6 կետին, այնուհետև «Փամբակ» գետով, շարունակվում դեպի արևելք անցնում թիվ 7-11 կետերով, հասնելով թիվ 12 սահմանակետին: Թիվ 12 սահմանակետից սահմանագիծը կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ, ջրհավաքով հասնում թիվ 13 սահմանակետին, այնուհետև փոխելով ուղղությունը հարավ-արևելք, անցնում 150.4 մ հասնում Սարահարթ, Գեղասար համայնքների և քաղաք Սպիտակի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:
«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 2463.81 մ է:
ԳԵՂԱՍԱՐ-ՍՊԻՏԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Սարահարթ, Գեղասար համայնքների և Սպիտակի քաղաքային համայնքի «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով բարձրանում է 1824.4 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 սահմանակետը, այնուհետև սահմանագծի ուղղությամբ դեպի հարավ, ջրհավաքով անցնում 278.8 մ հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը ջրհավաքով բարձրանում բլրի գագաթի թիվ 3 սահմանակետը, այնուհետև անցնելով բլուրների գագաթներով թիվ 4-5-6 սահմանակետերը, հասնում 2003.6 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից հետո սահմանագիծը փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք ջրբաժանով հասնում հաջորդ բլրի գագաթի թիվ 8 սահմանակետին: Թիվ 8 սահմանակետից սահմանը թեքվում է հարավ-արևմուտք ջրբաժանով հասնում 2004.5 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևմուտք ջրբաժանով, բլուրներով` անցնելով թիվ 11-12-13 սահմանակետերը հասնում Սպիտակ քաղաքային համայնքի, Գոգարան, Կաթնաջուր համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:
«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 5181.93 մ է:
ԳԵՂԱՍԱՐ-ԿԱԹՆԱՋՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Սպիտակ քաղաքային համայնքի, Գեղասար և Կաթնաջուր համայնքների «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևելք 552.69 մ երկու կողմից անտառաշերտ, վարելահող, հատելով ճանապարհը, հասնում թիվ 1 սահմանակետին, ապա շարունակվում նույն ուղղությամբ 126.11 մ հասնում 1679.5 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևելք 353.24 մ հատելով Նալբանդի ջրանցքը հասնում թիվ 3 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով շարունակվում դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 4-5 սահմանակետերը հասնում բլրի գագաթի թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 7 սահմանակետը, այնուհետև ջրբաժանով հասնում բլրի գագաթի թիվ 8 սահմանակետին, շարունակվում նույն ուղղությամբ հասնում Գեղասար, Կաթնաջուր համայնքների և Սպիտակ քաղաքային համայնքի բլրի գագաթի «Դ» հանգուցային սահմանակետին:
«Դ»-«Ե» սահմանագծի երկարությունը 3146.78 մ է:
ԳԵՂԱՍԱՐ-ՇԻՐԱԿԱՄՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»
Կաթնաջուր, Գեղասար, Շիրակամուտ համայնքների «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևելք, 192.36 մ հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև կտրուկ փոխելով ուղղությունը դեպի արևմուտք, անցնում 261.8 մ հասնում թիվ 2 սահմանակետին: Թիվ 2 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք` վարելահողի եզրով անցնելով թիվ 3 սահմանակետը, հասնում թիվ 4 կետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք հատելով «Չանախչի» գետը հասնում վարելահողի եզրի թիվ 5 սահմանակետը: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք անցնելով թիվ 6 սահմանակետը, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ, հատելով երկաթգիծը, ճանապարհը, հասնում «Փամբակ» գետի թիվ 8 սահմանակետին: Այնուհետև «Փամբակ» գետով սահմանագիծն անցնում է մինչև թիվ 22 սահմանակետը: Թիվ 22 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք 162.87 մ հատելով ճանապարհը հասնում թիվ 24 սահմանակետին, վարելահողի եզրով հասնում թիվ 25 սահմանակետին: Թիվ 25 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ- արևելք 310.72 մ ճանապարհի եզրով թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 սահմանակետից սահմանագիծը միջնակով անցնում է դեպի հարավ-արևելք 263.76 մ հասնում Կաթնաջուր, Գեղասար, Շիրակամուտ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:
«Ե»-«Ա» սահմանագծի երկարությունը 4356.03 մ է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
|
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 844-Ն որոշման
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
|
Հավելված N 5 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 844-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
|
Հավելված N 7 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
|
Հավելված N 8 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հավելված N 9
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 844-Ն որոշման
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՍԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|