ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 1996 թվականի N 696
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ԱՐԱԲԿԻՐԻ, ԽՈՐՀՐԴԱՅԻՆ, ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ՄԱՇՏՈՑԻ, ՇԵՆԳԱՎԻԹԻ ՈՒ ԷՐԵԲՈՒՆՈՒ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 105 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների թաղային համայնքների կազմավորումը`
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Երևանի քաղաքապետարանի Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի և Էրեբունու բաժինները:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 4-ի «Երևանի քաղաքապետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 105 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի ժամանակավոր կառուցվածքից հանել Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի և Էրեբունու բաժինները.
բ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «605» թիվը փոխարինել «280» թվով.
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:
3. Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Երևանի քաղաքապետարանի Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի և Էրեբունու նախկին բաժինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարելու, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:
4. Սույն որոշմամբ լուծարման ենթակա բաժինների գույքը սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.09.1997, N 420 | 03.10.1997, N 696 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|