ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 1996 թվականի N 669
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՐԱՆՏՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված` ձեռնարկությունների զարգացման ծրագրի մաս հանդիսացող ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի շրջանակներում ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Ն. Խաչատրյան | ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Սաֆարյան | ՀՀ արդյունաբերության նախարար |
Ա. Դարբինյան | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Ավետիսյան | ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ա. Դարբինյան | ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Հ. Մարգարյան | ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ |
Ա. Վարդանյան | ՀՀ արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ |
Գ. Պողոսյան | Հայ գործարարների ընկերակցության գործադիր տնօրեն |
Տ. Սարգսյան | Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ |
2. Հանձնաժողովի նախագահ Ն. Խաչատրյանին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |