Գլխավոր տեղեկություն
Համար
N 732-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2005-21.07.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.828
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2005 թվականի N 732-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 9-րդ կետին համապատասխան և բյուջետային գործընթացի միասնականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների քաղաքային հեռախոսագծերի քանակի և քաղաքային հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի նորմաները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության դատարանների համար հատուկ հեռախոսակապի (սուպեր), ռադիոկապի, փոստային կապի, ինտերնետային կապի և քաղաքային ռադիոցանցի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի:

3. Որպես Հայաստանի Հանրապետության դատարանների համար ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների, էլեկտրաէներգիայի, վառելիքի, ջեռուցման և գազի ձեռքբերման ծախսերի նորմաներ ընդունել պետական կառավարման մարմինների համար սահմանված ընդհանուր նորմաները:

Այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված նորմաների համար չափանիշ է ծառայում աշխատասենյակների մակերեսը կամ ծավալը, ապա հաշվառվող տարածքների մեջ հաշվի են առնվում նաև դատական նիստերի դահլիճների մակերեսը կամ ծավալը:

Այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված նորմաների համար չափանիշ է ծառայում հաստիքների թիվը, ապա հաստիքների սահմանված թիվը պետք է ավելացվի այն թվով, որը կստացվի դատական նիստերի դահլիճների ընդհանուր մակերեսի մեծությունը վարչական աշխատողի համար նախատեսված տարածքի այն նորմատիվային մեծության վրա բաժանելու արդյունքում, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի «Պետական հիմնարկներին տրամադրվող տարածքների հաշվարկման նորմատիվները հաստատելու մասին» N 532 որոշմամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 15
Երևան

     

  

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 732-Ա որոշման

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԳԾԵՐԻ ՔԱՆԱԿԻ

Հաստիքի անվանումը

Քաղաքային հեռախոսագծերի քանակը

ՀՀ վճռաբեկ դատարան, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմ 

20

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան 

10

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան 

8

ՀՀ տնտեսական դատարան 

12

ՀՀ առաջին ատյանի դատարանի նախագահ 

1

ՀՀ առաջին ատյանի դատարանի դատավոր 

1

ՀՀ առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար 

1

ՀՀ առաջին ատյանի դատարանի գրասենյակի պետ 

1

ՀՀ առաջին ատյանի դատարանի գլխավոր հաշվապահ 

1

ՀՀ դատարանի հիմնական շենքից դուրս գտնվող նստավայրի գրասենյակի քարտուղար

1

ՀՀ դատարանի նախագահ կամ դատավոր, որն աշխատասենյակ ունի և դատարանի հիմնական շենքում, և հիմնական շենքից դուրս գտնվող նստավայրի շենքում

 լրացուցիչ ևս 1   

ՀՀ դատարանի յուրաքանչյուր շենքի պահպանության (արտագերատեսչական պահպանություն) անձնակազմ 

1

 

1. Սույն նորմաների առումով շենքային համալիրը հավասարեցվում է շենքին:

2. Դատարանին անհրաժեշտ հեռախոսագծերի քանակը որոշվում է՝ ելնելով նշված նորմաներից և 3-7-րդ կետերում շարադրված դրույթներից:

3. Աղյուսակում նշված նորմաներով հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի հիմնական շենքում կամ հիմնական շենքից դուրս գտնվող այլ նստավայրի շենքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի հիմնական շենքից դուրս գտնվող այլ նստավայրի շենքում քաղաքային հեռախոսագծերի ընդհանուր հաշվարկային քանակը (այսուհետ՝ քաղաքային հեռախոսագծերի հաշվարկային քանակ).

4. Եթե քաղաքային հեռախոսագծերի հաշվարկային քանակը 6 է կամ ավելի պակաս, ապա այդ հաշվարկային քանակն ընդունվում է որպես քաղաքային հեռախոսագծերի թվի վերին սահման:

5. Եթե քաղաքային հեռախոսագծերի հաշվարկային քանակը 7 կամ ավելի է, ապա`

ա) շենքում փոքր հեռախոսակայանի տեղադրումը պարտադիր է.

բ) քաղաքային հեռախոսագծերի թվի վերին սահմանը որոշվում է սույն նորմաների 6-րդ կետում նշված կանոններին համապատասխան:

6. Փոքր հեռախոսակայան տեղադրվելու դեպքում՝

ա) ներքին հեռախոսագծերի անհրաժեշտ քանակը սահմանվում է դատարանի հաստիքային ցուցակում ներառված այն բոլոր միավորների ընդհանուր թվին հավասար (բացի հավաքարարների, վարորդների և բանվորական մասնագիտություններ ներառող հաստիքներից), որոնք զբաղեցնող անձինք մշտապես աշխատում են տվյալ շենքում՝ գումարած այն դատավորների (ներառյալ դատարանի նախագահը) թիվը, որոնք մշտապես չեն աշխատում տվյալ շենքում, սակայն այդտեղ ունեն աշխատասենյակ.

բ)  փոքր հեռախոսակայանը սնուցող քաղաքային հեռախոսագծերի անհրաժեշտ քանակը սահմանվում է՝

5, եթե ներքին հեռախոսագծերի անհրաժեշտ քանակը 7-16 է,

6, եթե ներքին հեռախոսագծերի անհրաժեշտ քանակը 17-24 է,

7, եթե ներքին հեռախոսագծերի անհրաժեշտ քանակը 25-32 է.

գ) ներքին հեռախոսագծերի անհրաժեշտ քանակը 32-ից ավելի լինելու դեպքում, յուրաքանչյուր լրացուցիչ 5 ներքին հեռախոսագծի անհրաժեշտության դեպքում, փոքր հեռախոսակայանը սնուցող քաղաքային հեռախոսագծերի անհրաժեշտ քանակն ավելացվում է մեկով.

դ) փոքր հեռախոսակայանին չմիացած քաղաքային հեռախոսագիծ է տրամադրվում դատարանի նախագահին և շենքի պահպանության (արտագերատեսչական պահպանություն) անձնակազմին:

7. Միևնույն շենքում տարբեր դատարաններ տեղակայված լինելու դեպքում գնահատման է ենթակա դրանց քաղաքային հեռախոսագծերի հաշվարկային քանակների միագումարը և, դրան համապատասխան, որոշվում է միասնական փոքր հեռախոսակայան տեղադրելու հարցը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան  

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 732-Ա որոշման

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ

Հաստիքի անվանումը

Տեղական ելից հեռախոսային խոսակցությունների, այդ թվում՝ ֆաքսիմիլային հաղորդագրությունների ամսական սահմանաչափը
(րոպե)

Ելից հեռախոսային խոսակցությունների, այդ թվում՝ ֆաքսիմիլային հաղորդագրությունների ամսական սահմանաչափը` դրամներով՝ արտահայտված ամսական նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով

միջքաղաքային և դեպի բջջային ցանց

միջազգային

1

2

3

4

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ

2250

10

10

ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ

2250

8

10

ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ավագ խորհրդատու` քաղաքացիների ընդունելության հարցերով

2250

8

-

ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի դատավոր

1500

7

-

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի ղեկավար

1750

8

-

ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար

1750

5

-

ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի գրասենյակի պետ

1750

6

-

ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի գրասենյակի քարտուղարներ

1750

6

-

ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահ

1250

4

-

ՀՀ վերաքննիչ կամ տնտեսական դատարանի նախագահ

2250

10

10

ՀՀ վերաքննիչ կամ տնտեսական դատարանի դատավոր

1500

7

-

ՀՀ վերաքննիչ դատարանի աշխատակազմի ղեկավար

1750

4

-

ՀՀ վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ

1750

5

-

ՀՀ վերաքննիչ դատարանի գլխավոր հաշվապահ

1250

2

-

ՀՀ տնտեսական դատարանի աշխատակազմի ղեկավար

1750

5

-

ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ

1750

6

-

ՀՀ տնտեսական դատարանի գլխավոր հաշվապահ

1250

3

-

ՀՀ առաջին ատյանի դատարանի նախագահ

2250

8

-

ՀՀ առաջին ատյանի դատարանի դատավոր

1500

6

-

ՀՀ առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար

1750

4

-

ՀՀ առաջին ատյանի դատարանի գրասենյակի պետ

1750

5

-

ՀՀ առաջին ատյանի դատարանի գլխավոր հաշվապահ

1250

2

-

Դատարանի հիմնական շենքից դուրս գտնվող նստավայրի գրասենյակի քարտուղար

1750

3

-

Նշված հաստիքներից բացի` այլ յուրաքանչյուր լրիվ հաստիքը (բացի հավաքարարների, վարորդների և բանվորական մասնագիտություններ ներառող հաստիքներից)

100

0,5

-

Դատարանի յուրաքանչյուր շենքի պահպանության (արտագերատեսչական պահպանություն) անձնակազմ

360

-

-

1. Դրամներով արտահայտված սահմանաչափերը չեն ներառում ավելացված արժեքի հարկը:
2. Հեռախոսակապի ծառայությունների համար նախատեսված սահմանաչափերում ներառված են նաև IP ծառայությունները:
3. Տեղական ելից հեռախոսային խոսակցությունների նորմաները կիրառվում են այն տարածքներում, որտեղ ծառայությունը թվային կայանների միջոցով է մատուցվում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.07.2023, N 1201-Ա 21.07.2023, N 732-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան