«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1515-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 155 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունում (այսուհետ` կադաստրի վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում (այսուհետ` կադաստրի կոմիտե)» բառերով.
բ) 2-րդ, 3-րդ, 11-րդ և 13-րդ կետերում «կադաստրի վարչության» բառերը փոխարինել «կադաստրի կոմիտեի», իսկ 4-րդ կետում` «կադաստրի վարչությունը» բառերը` «կադաստրի կոմիտեն» բառերով.
գ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության դատական մարմիններին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն անշարժ գույքի կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրվում է անվճար, որի դիմաց անշարժ գույքի կադաստր վարող մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվում է համապատասխան փոխհատուցում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|