Գլխավոր տեղեկություն
Համար
N 785-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2005-24.12.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.08.22/42(566) Հոդ.905.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 հունիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 785-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սևաբերդի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սևաբերդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1397.3 հեկտար հողամասերից 1283.33 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության՝ 1261.1 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 9.87 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 10.02 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.08 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 0.42 հեկտար, ջրային հողերի՝ 1.84 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Սևաբերդի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝

ա) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սևաբերդի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1283.33 հեկտար հողերից 25.57 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սևաբերդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 113.97 հեկտարը համարվում է պետական սեփականություն՝ համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սևաբերդի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ համաձայն N 8 և 9 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Սևաբերդի գյուղական համայնքի ղեկավարին՝ հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Սևաբերդի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով՝ սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 23
Երևան




Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 785-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 785-Ն որոշման


ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Սևաբերդ գյուղական համայնքը գտնվում է մարզի հարավ-արևելյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Հրազդանից` 49 կմ է:
Սևաբերդ գյուղական համայնքը «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Մայակովսկի համայնքի նախկին II հատված/ հողերին, «Բ»-«Գ» հատվածով մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Գ»- «Դ» հատվածով` Գեղաշեն գյուղական համայնքի հողերին, «Դ»-«Ա» հատվածով Զառ գյուղական համայնքի հողերին:

ՍԵՎԱԲԵՐԴ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ /ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ՀԱՄԱՅՆՔ ՆԱԽԿԻՆ II ՀԱՏՎԱԾ/ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Ա»-«Բ»

Սևաբերդ, Զառ գյուղական համայնքների մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի /Մայակովսկի համայնքի նախկին II հատված/ տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում թիվ 1-2 կետերով 952.2 մ, հասնում թիվ 3 շրջադարձային կետը, թեքվում հարավ-արևելք, անցնում թիվ 4 կետով 698.7 մ, հասնում է թիվ 5 կետը, որը գտնվում է դաշտային ճանապարհի եզրին, այնուհետև թեքվում է հյուսիս-արևելք անցնում 287.4 մ, հասնում թիվ 6 սահմանակետը, թեքվում արևելք անցնում 130.1 մ, հասնում թիվ 7 սահմանակետը, թեքվում հյուսիս-արևելք անցնում 8-9 կետերով 851.1 մ, հասնում թիվ 10 կետը թեքվում հարավ-արևելք անցնում 1001.0 մ, հասնում «Բ» հանգուցային սահմանակետին, որը հանդիսանում է Սևաբերդ համայնքի, մարզի համայնքների վարչական սահմանակետերից դուրս գտնվող հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Մայակովսկի համայնքի նախկին II հատված/ հողերի տարածքների բաժանման կետ:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3920.2 մ է:


ՍԵՎԱԲԵՐԴ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Բ»-«Գ»


Սևաբերդ գյուղական համայնքի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Մայակովսկի համայնքի նախկին II հատված/ հողերի տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք անցնում 567.2 մ, հասնում թիվ 1 սահմանակետը, թեքվում դեպի հարավ անցնում թիվ 2-6 կետերով 3687.5 մ, հասնում թիվ 7 կետը, ապա թեքվում հարավ-արևելք անցնում 975.8 հասնում «Գ» հանգուցային սահմանակետին, որը հանդիսանում է Սևաբերդ, Գեղաշեն համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման կետ: 

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5230.5 մ է:

ՍԵՎԱԲԵՐԴ-ԳԵՂԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Գ»-«Դ»

 

Սևաբերդ, Գեղաշեն, Զառ գյուղական համայնքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք անցնում 726.6 մ, հասնում թիվ 1 կետը, ապա թեքվում դեպի հյուսիս-արևելք անցնում թիվ 2 կետով 1100.0 մ, հասնում թիվ 3 կետը, քիչ թեքվում հարավ-արևելք անցնում, 988.6 մ, հասնում «Գ» հանգուցային սահմանակետին, որը հանդիսանում է Սևաբերդ, Գեղաշեն համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման կետ:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2815.1 մ է:


ՍԵՎԱԲԵՐԴ-ԶԱՌ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ «Դ»-«Ա»

 

Սևաբերդ, Զառ գյուղական համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող /Մայակովսկի համայնքի նախկին II հատված/ հողերի տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք անցնում թիվ 1 կետով 1105.4 մ, հասնում թիվ 2 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք, անցնում թիվ 3 կետով 425.5 մ, հասնում թիվ 4 սահմանակետը, որը գտնվում է բլրի վրա, այնուհետև թեքվում է հարավ անցնում 190.1 մ, հասնում է թիվ 5 սահմանակետը, որը գտնվում է լեռնագագաթի վրա, ապա թեքվում հարավ-արևմուտք անցնում թիվ 6 կետով 606.4 մ, հասնում առվի ափին գտնվող թիվ 7 սահմանակետը: Այստեղից թեքվում է հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք, ապա հարավ լեռնաշղթայով շարունակվում, անցնում թիվ 8-11 կետերով 885.7 մ հասնում է Զառ-Սևաբերդ տանող միջհամայնքային ճանապարհի եզրին գտնվող թիվ 12 սահմանակետը, թեքվում հարավ-արևմուտք անցնում 147.6 մ, հասնում թիվ 13 սահմանակետը, թեքվում հարավ-արևելք անցնում թիվ 14-18 կետերով 1234.2 մ, հասնում թիվ 19 սահմանակետը, կրկին թեքվում հարավ-արևելք անցնում 2147.0 մ, հասնում «Դ» հանգուցային սահմանակետին, որը հանդիսանում է Սևաբերդ, Գեղաշեն, Զառ գյուղական համայնքների բաժանման կետ:

«Դ»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6741.7 մ է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 785-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 785-Ն որոշման


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 785-Ն որոշման
էջ  1,  2,  3,  4


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 785-Ն որոշման
էջ  1,  2


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 785-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 785-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 9
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 785-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան




            
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.12.2009, N 1418-Ն 24.12.2009, N 785-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան