Գլխավոր տեղեկություն
Համար
N 1220-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1997/1 Հոդ.1090
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1220-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 692-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության առաջնությունների և մարզային առաջնությունների, ազգային հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարման ու Հայաստանի Հանրապետության առաջնությունների և մարզային առաջնությունների մրցանակակիրների և նրանց մարզիչների պարգևատրման չափերը հաստատելու մասին» N 692-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման վերնագիրը, 1-ին կետի «ա» ենթակետը, NN 1 և 3 հավելվածների վերնագրերը «մարզային առաջնությունների» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի և ֆիզկուլտուրային-առողջարարական մասսայական միջոցառումների» բառերով.

բ) որոշման N 1 հավելվածի «Սննդի օրական վճարման չափը» աղյուսակի առաջին տողի`

2-րդ սյունակը «ՀՀ առաջնություններ» բառերից հետո լրացնել «, ՀՀ տարածքում ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարեր» բառերով.

3-րդ սյունակը «Մարզային առաջնություններ» բառերից հետո լրացնել «, ֆիզկուլտուրային-առողջարարական մասսայական միջոցառումներ» բառերով.

գ) որոշման N 3 հավելվածի`

«Առաջին խումբ (մեծահասակներ)» տողը «բռնցքամարտ» բառից հետո լրացնել «ՀՀ տարածքում ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարեր» բառերով,

«Երրորդ խումբ (մեծահասակներ)» տողը «բասկետբոլ» բառից հետո լրացնել
«, ֆիզկուլտուրային-առողջարարական մասսայական միջոցառումներ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 13
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան