Գլխավոր տեղեկություն
Համար
N 787-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2005-24.12.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.22/46.1 Հոդ.905.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2005


«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 27 հունիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 787-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հատիսի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հատիսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 2170.09 հեկտար հողամասերից 2113.79 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության՝ 2081.27 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 15.28 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 14.66 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.01 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 0.5 հեկտար, ջրային հողերի՝ 2.07 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հատիսի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝

ա) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հատիսի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 2113.79 հեկտար հողերից 46.62 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հատիսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 56.3 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հատիսի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ համաձայն N 8 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հատիսի գյուղական համայնքի ղեկավարին՝ հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հատիսի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով՝ սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 23
Երևան



Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 787-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 787-Ն որոշման



ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հատիս համայնքը գտնվում է մարզի հարավ-արևելյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Հրազդանից 45 կմ է:
Հատիս համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Բ»-«Գ» հատվածով` Աբովյան համայնքի III հատվածին, «Գ»-«Դ» հատվածով` Հացավան համայնքի III հատվածին, հյուսիս-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, հարավ-արևելքից «Ե»-«Զ» հատվածով Զովաշեն համայնքին, հարավից «Զ»-«Է» հատվածով` Ակունք համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Կապուտան համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով Ֆանտան համայնքին:


ՀԱՏԻՍ-ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Հատիս, Ֆանտան համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է արևելքից, անցնելով թիվ 1-4 կետերով 2938.36 մ հասնում է թիվ 5 կետին, ապա թեքվում է դեպի հյուսիս-արևելք, անցնում 383.84 մ հասնում թիվ 6 կետին, այնուհետև թեքվում հարավ-արևելք` 438.27 մ հասնում թիվ 7 կետին, որտեղից թեքվում է դեպի արևելք 1931.92 մ-ով հասնում Հատիս, Աբովյան համայնքի III հատվածի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5692.39 մ է:


ՀԱՏԻՍ-ԱԲՈՎՅԱՆ III ՀԱՏՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Հատիս, Աբովյան համայնքի III հատվածի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, անցնում թիվ 1 կետով, հասնում դաշտային ճանապարհի եզրին գտնվող թիվ 2 կետին` 926.86 մ, ապա սահմանագիծը թեքվում է հյուսիս-արևելք անցնում թիվ 3-4-5 կետերով բարձունքներով անցնելով 1840.37 մ հասնում Հատիս, Աբովյան համայնքի III հատվածի և Հացավանի III հատվածի տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2767.23 մ է:


ՀԱՏԻՍ-ՀԱՑԱՎԱՆ III ՀԱՏՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Հացավանի III հատվածի, Հատիս համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 1 կետով, հասնում Հացավանի III հատվածի, Աբովյանի III հատվածի և Հատիս համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 608.05 մ է:


ՀԱՏԻՍ- ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Հատիս, Հացավանի III հատվածի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետից սահմանագիծն իջնում է հարավ 1-3 կետերով հասնում Հատիս, Զովաշեն համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2303.38 մ է:


ՀԱՏԻՍ-ԶՈՎԱՇԵՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»

 

Հատիս-Զովաշեն համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1277.88 մ հասնում թիվ 1 կետին, ապա թեքվում է հյուսիս-արևմուտք, անցնում 593.03 մ, հասնում թիվ 2 կետին, թեքվում է հարավ-արևմուտք անցնում 3139.38 մ, հասնում թիվ 3 կետին, թեքվում է դեպի հյուսիս, թիվ 4-5 կետերով, անցնում 349.55 մ հասնում թիվ 6 կետին, թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 568.05 մ, հասնում թիվ 7 կետին, թեքվում է հարավ անցնում թիվ 8 կետով 568.25 մ հասնում թիվ 9 կետին, թեքվում է հարավ-արևմուտք, անցնում 364.47 մ հասնում թիվ 10 կետին, թեքվում է հյուսիս-արևմուտք թիվ 11-13 կետերով, անցնում 839.68 մ հասնում թիվ 14 կետին, թեքվում է հարավ-արևմուտք թիվ 15-17 կետերով, անցնում 2065.16 մ հասնում թիվ 18 կետին, որը գտնվում է Հատիս-Զովաշեն միջհամայնքային ճանապարհի աջ եզրին, այդտեղից սահմանագիծն անցնում է հարավ-արևմուտք թիվ 19-21 կետերով, անցնում 729.95 մ հասնում թիվ 22 կետին, թեքվում հարավ-արևմուտք անցնում լանջով, ձորի եզրով, անցնելով 1195.42 մ հասնում Հատիս, Զովաշեն և Ակունք համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետին:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 11690.82 մ է:


ՀԱՏԻՍ-ԱԿՈՒՆՔ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»

 

Հատիս, Կապուտան և Ակունք համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, բարձրանում լանջով, անցնելով թիվ 1-2 կետերով հասնում Հատիս, Ակունք և Զովաշեն համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետին:

«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 1203.89 մ է:


ՀԱՏԻՍ-ԿԱՊՈՒՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»

 

Հատիս, Ֆանտան և Կապուտան համայնքների տարածքների բաժանման «Ը» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 1032.75 մ հասնում թիվ 1 կետին, որը գտնվում է Հատիս-Կապուտան միջհամայնքային ճանապարհի եզրին, թիվ 1-ից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք անցնում 287.43 մ հասնում թիվ 2 կետին, թեքվում է հարավ-արևմուտք անցնում թիվ 3-7 կետերով հասնում թիվ 8 կետին` հեռավորությունը 1001.57 մ, ապա թեքվում է հարավ-արևելք անցնելով թիվ 9-10 կետերով հասնում թիվ 11 կետին` հեռավորությունը 2118.98 մ, թեքվում է հարավ-արևմուտք թիվ 12-13 կետերով, անցնելով 1447.45 մ հասնում Հատիս, Կապուտան և Ակունք համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային կետին:

«Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5888.18 մ է:


ՀԱՏԻՍ-ՖԱՆՏԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»

 

Հատիս, Ֆանտան համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք թիվ 1-3 կետերով հասնում Հատիս, Ֆանտան և Կապուտան համայնքների տարածքների «Ը» հանգուցային կետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 867.31 մ է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 787-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 787-Ն որոշման


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 787-Ն որոշման

էջ 1,  2,  3,  4,  56,  7,  8,  9,  10,  11,  12,  13


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 787-Ն որոշման
էջ 1,  2


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 787-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՏԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 787-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՎԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան