«Վավերացնում եմ» | |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 4 օգոստոսի 2005 թվականի N 1161-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿՈՒՐԹԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված 5,0 հեկտար վարելահողն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կուրթանի գյուղական համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կուրթանի գյուղական համայնքի միջոցների հաշվին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 631-Ն որոշման 8-րդ կետի «գ» ենթակետը:
Հայաստանի Հանրապետության |
|
2005 թ. օգոստոսի 8 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|