ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 1996 թ. N 337
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 6-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտները ժամանակակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատներով ապահովելու մասին» N 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` տասնօրյա ժամկետում մշակել և հաստատել մինչև 2000 թվականը ժամանանակից դրամարկղային հաշվիչ-վերահսկիչ ապարատների արտադրության կազմակերպման, դրանց պահանջվող քանակի, ըստ տեսականու թողարկման և տեխնիկական սպասարկման մանրամասն ժամանակացույց` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության հետ»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |