Գլխավոր տեղեկություն
Համար
N 1113-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2005-29.12.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.1039
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2005 թվականի N 1113-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 28
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1113-Ն որոշման

     

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Փոստային կապի մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):

3. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի լիցենզիա ստանալու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ հայտատու):

4. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:

5. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

6. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի համար լիցենզիաները տրվում են անժամկետ:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնելու համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով՝

իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (վայրերը),

լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կցվում են՝

կանոնադրության պատճենը,

պետական գրանցման վկայականի պատճենը,

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը:

8. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեությունն իրականացնելու համար անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝

ա) լիցենզիա ստանալու մասին հայտը` նշելով՝

անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը), լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

բ) հայտին կցվում են՝

անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,

հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,

սոցիալական քարտի պատճենը:

9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

10. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր պահանջները և պայմանները:

11. Սույն կարգի 1-ին կետում նշված գործունեության տեսակի իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում` սույն կարգով նախատեսված պարտադիր պահանջներն ու պայմանները:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

12. Լիցենզիան վերաձևակերպվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

13. Լիցենզիայի գործողությունը կասեցվում և դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

 

VI. ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

14. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:

15. Լիցենզավորող մարմնի կողմից բողոքները քննարկվում են (այդ նպատակով ստեղծված հանձնաժողովում կամ լսումների կարգով)՝ դրանք լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից 10 օրվա ընթացքում:

 

VII. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

16. Լիցենզիայի կրկնօրինակը տրամադրվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

17. Սույն կարգով նախատեսված պարտադիր պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը՝ օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1113-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N

 

Տրվում է _____________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, ֆիզիկական անձի,

անհատ ձեռնարկատիրոջ համար՝ ազգանունը, անունը և բնակության վայրը)

 

Գործունեության տեսակը փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցում

 

 

Լիցենզիայի գործողության ժամկետը

 ____________________

 

Լիցենզիան տալու ամսաթիվը

 ____________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ _______________ _______________
(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)  

 

   Կ.Տ.                                                         ___  _________________  200 թ

.


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան