«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2005 թվականի N 673-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված կարգի
2-րդ կետի 4-րդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացել գանձապետական արտաբյուջետային հաշիվ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջեի ձևավորման աղբյուրներն են`
ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կառավարմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների շահութաբաժիններից սույն որոշման համաձայն գանձվող գումարները։
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կառավարմանը հանձնված` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերություններում ստացված զուտ շահույթից որպես շահութաբաժին բաշխման ենթակա է 50 տոկոսը, որից` 40 տոկոսը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ մնացած 60 տոկոսը՝ ամսական կանխավճարների տեսքով վճարվում է սույն որոշման համաձայն բացված արտաբյուջետային հաշվին.
բ) ոչ պետական աղբյուրներից կամավոր տրամադրվող անվերադարձ և չփոխհատուցվող գումարները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.01.2021, N 27-Ն | 16.01.2021, N 673-Ն | |
26.03.2015, N 279-Ն | 28.03.2015, N 673-Ն | |
25.03.2010, N 314-Ն | 08.04.2010, N 673-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|