«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2005 թվականի N 580-Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և «Տիգրան Մեծ» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կարիքների համար տպագրական ծառայությունների մատուցման նպատակով 2005 թվականի մայիսի 4-ին կնքված N ՀՀԿԱ-ԾՁԲ-32 պայմանագրին` դրա հիման վրա կատարված գնումն ընդունելով որպես մեկ անձից կատարված գնում:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման հիման վրա`
ա) ձեռնպահ մնալ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ հաստատված` գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 16-րդ կետով նախատեսված լիազոր մարմնի եզրակացությունը:
3. Սույն որոշումն ուԺի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|