Գլխավոր տեղեկություն
Համար
N 580-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.08/35(407) Հոդ.641
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 24 մայիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2005 թվականի N 580-Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և «Տիգրան Մեծ» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կարիքների համար տպագրական ծառայությունների մատուցման նպատակով 2005 թվականի մայիսի 4-ին կնքված N ՀՀԿԱ-ԾՁԲ-32 պայմանագրին` դրա հիման վրա կատարված գնումն ընդունելով որպես մեկ անձից կատարված գնում:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման հիման վրա`

ա) ձեռնպահ մնալ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջներ ներկայացնելուց.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի  27-ի N 1267 որոշմամբ հաստատված` գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 16-րդ կետով նախատեսված լիազոր մարմնի եզրակացությունը:

3. Սույն որոշումն ուԺի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 17
Երևան