Գլխավոր տեղեկություն
Համար
N 1305-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.14/59(431) Հոդ.1140
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2005 թվականի N 1305-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի
N 1922-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 80-րդ կետում «2005 թ. մայիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2005 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. օգոստոսի 26
Երևան