Գլխավոր տեղեկություն
Համար
N 356
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 1995 թվականի N 356

 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԾԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Երկրաբանական վտանգավոր արտածին (էքզոգեն) գործընթացների կանխման, դրանց հետևանքների վերացման, հանրապետության տարածքում ռազմավարական և սոցիալ-տնտեսական նշանակությամբ օբյեկտների անվտանգության և շահագործման հուսալիության ապահովման նպատակով`

1. Հաստատել երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացներից Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության համալիր միջոցառումների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացների կանխման, դրանց հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների իրականացման գլխադաս ինստիտուտ սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայինժնախագիծ» ինստիտուտը:

Այդ բնագավառում նախագծահետազոտական աշխատանքներ կատարող բոլոր կազմակերպությունները ինժեներաերկրաբանական հետազոտությունների նյութերը, մինչև համապատասխան միջոցառումների մշակումը, ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայինժնախագիծ» ինստիտուտի համաձայնեցմանը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացներից Հայաստանի Հանրապետության տարածք պաշտպանության նպատակով հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում և բյուջեներում նախատեսել նպատակային ֆինանսական միջոցներ:

4. Սույն որոշման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության վրա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1995 թվականի
դեկտեմբերի 21-ի N 356 որոշմամբ

 

էջ  1,  2

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԾԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ