Գլխավոր տեղեկություն
Համար
N 1034-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.10/50(422) Հոդ.966
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2005 թվականի N 1034-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի
N 1922-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածի 100-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«

  Միջոցառման անվանումը Նպատակը Կատարողը Ժամկետը Ֆինանսական ապահովումը
100. «Երևան քաղաքը հարակից մարզերի հետ կապող մայրուղիներին  (Երևանի վարչական սահմաններում գտնվող հատվածների ներառմամբ) հարող տարածքների կառուցապատման միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  Երևան քաղաքը հարակից մարզերի հետ կապող մայրուղիներին հարող տարածքների կառուցապատման կանոնակարգմանը նպատակաուղղված նախագծային փաստաթղթերի մշակում և դրանց հիման վրա անհրաժեշտ աշխատանքների իրականացման միջոցառումների ամրագրում Երևանի քաղաքապետ
ՀՀ քաղաքաշինության նախարարություն 

 2005 թ.
նոյեմբերի
   1-ին տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե 

 

 

 

 

 

 

 

 

 

 

»:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 26
Երևան