«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2005 թվականի N 1058-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Երևանի Աջափնյակ թաղային համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ`
ա) «Երևանի Աջափնյակ թաղային համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը երեխաների խնամքի ցերեկային հաստատություն է.
բ) «Երևանի Աջափնյակ թաղային համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակն են`
Երևանի Աջափնյակ թաղային համայնքի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ծնողների խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող երեխաների, ինչպես նաև աճի և զարգացման համար անբարենպաստ և վտանգավոր կենսապայմաններում գտնվող երեխաների (այսուհետ` ռիսկի ենթակա երեխաներ) հիմնախնդիրների սոցիալական ախտորոշումը (պատճառների, բնույթի, սրության պարզումը),
ռիսկի ենթակա երեխաների հիմնախնդիրների լուծմանն աջակցելը` համագործակցելով երեխաների հիմնախնդիրների լուծման իրավասություն ունեցող Երևանի Աջափնյակ թաղային համայնքի թաղապետարանի համապատասխան ստորաբաժանումների և համայնքային ենթակայության կազմակերպությունների հետ:
3. «Երևանի Աջափնյակ թաղային համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 10 մլն դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի։
4. Պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
ա) երկամսյա ժամկետում հաստատել «Երևանի Աջափնյակ թաղային համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը,
բ) երկամսյա ժամկետում հաստատել «Երևանի Աջափնյակ թաղային համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով` ապահովել պետական գրանցում իրականացնող մարմին այն ներկայացնելը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.07.2023, N 1275-Ն | 28.07.2023, N 1058-Ն | |
08.09.2016, N 957-Ն | 08.10.2016, N 1058-Ն | |
30.04.2009, N 468-Ն | 08.06.2009, N 1058-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|