«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2005 թվականի N 1056-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 94 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ստորերկրյա ջրերի հանքավայրերի ռացիոնալ շահագործումը, պահպանությունը և ջրօգտագործման ծավալների նկատմամբ պետական վերահսկողությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգումը հաստատելու մասին» N 94 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
որոշման հավելվածում`
ա) 24-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
«Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի մասնագիտացված ջրաերկրաբանական կազմակերպության կողմից և դրանք վճարովի ծառայություններ են բոլոր ջրօգտագործողների համար` բացառությամբ խմելու և ոռոգման ջուր մատակարարող` 50 տոկոսից ավելի պետական բաժնեմասով կառավարվող, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների».
բ) ուժը կորցրած ճանաչել 25-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում`
ա) պահուստային և նոր հետախուզված հանքավայրերում` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից.
բ) շահագործվող հանքավայրերում` դրանց շահագործման լիցենզիոն պայմանագրերով սահմանված ժամկետները լրանալուն պես:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|