ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 1995 թվականի N 362
քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴՐԱՆՑ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հանրապետության տնտեսության համար առավել կարեւոր նշանակություն ունեցող առանձին ձեռնարկությունների, կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով անընդհատ և անխափան էներգամատակարարումը (էլեկտրական և ջերմային էներգիա, գազ) 1996 թվականի հունվարի 1-ից կիրականացվի միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկություններին և կազմակերպություններին անխափան էլեկտրական և ջերմային էներգիայի մատակարարման համար երաշխիքները տրվում են միայն մշակված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված կոնկրետ ծրագրի և հաստատված կարգի հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 5-օրյա ժամկետում մշակել և հաստատել ձեռնարկությունների ու կազմակերպությունների անխափան էներգամատակարարման թույլտվության կարգը և ներկայացվող ծրագրերի անհրաժեշտ ձևերը:
4. Այլ սպառողներին էլեկտրական և ջերմային էներգիայի ու գազի մատակարարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների և ջերմային էներգիայից օգտվելու կանոնների հաստատման մասին» N 461 և 1995 թվականի հոկտեմբերի 2-ի «Բնական գազից օգտվելու կանոնները հաստատելու մասին» N 44 որոշումների համաձայն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.02.1998, N 64 | 06.02.1998, N 362 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|